ՀՀ-ն հավակնում է աղետների վնասների նվազեցման Սասակավայի անվան ՄԱԿ մրցանակին

ՀՀ-ն հավակնում է աղետների վնասների նվազեցման Սասակավայի անվան ՄԱԿ մրցանակին

PanARMENIAN.Net - Հայաստանի ճգնաժամային կառավարման կենտրոնը և «911» արագ արձագանքման ծառայությունը ընգրկվել են ՄԱԿ աղետների վնասների նվազեցման ոլորտում Սասակավայի անվան մրցանակի 33 հավակնորդների ցուցակում: 2015 թվականի մրցանակի համար ներկայացվել են հսկայական քանակով հայտեր առանձին անձանցից և կազմակերպություններից՝ 88 հայտ 44 երկրից: Հայտ է ներկայացրել նաև Հայաստանը: Չորս փորձագետներ Աֆրիկայից, Հյուսիսային և Հարավային Ամերիկայից, Ասիայից, Եվրոպայից ու Օվկիանիայից կազմել են 33 հավակնորդների նախնական ցանկը, որոնք կշարունակեն պայքարը հայտնում է n-idea.am-ը ՄԱԿ Աղետների վնասների նվազեցման վարչության կայքի վրա հղումով:

Սասակավայի անվան մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա աղտեների վնասների նվազեցմանը նվիրված ՄԱԿ 3-րդ համաշխարհային խորհրդաժողովում, որը տեղի կունենան գալիք տարվա մարտ ամսին Ճապոնիայի Սյոնդաի քաղաքում: Ակնկալվում է, որ ժյուրիի եզրափակիչ քննարկումները կշարունակվեն մինչև վերջին ժամերը, որից հետո մարտի 17-ին ճապոնական քաղաքում տեղի կունենա պարգևատրման արարողությունը:

ՄԱԿ Աղետների վնասների նվազեցման վարչության ղեկավար Մարգարետա Վալստրյոմը ողջունել է հետաքրքրվածությունը Սասակավայի անվան մրցանակով: «Ստացված հայտերի քանակը վկայում է մրցանակի հեղինակության և այն մասին, որ ժամանակակից աշխարհում պահպանվում է անկանախատեսելի, ինտենսիվ ու հաճախակի դարձած աղետների վտանգը»,- ասել է նա:

1988 թ. Սպիտակի երկրաշարժը բացահայտեց Հայաստանում փրկարա ծառայության անհրաժեշտությունը: 1991 թ. կառավարությանը կից ստեղծվում է արտակարգ իրավիճակների վարչությունը: 1994 թ. Հայաստանը դառնում է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության լիիրավ անդամ: 2008 թ. ստեղծվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, հետագա տարիներին ստեղծվեց փրկարար ծառայություն, Ճգնաժամային կառավարչման պետական ակադեմիա և այլ կառույցներ:

2011-ին արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում հիմնվեց նոր «911» ծառայություն: Այսօր ծառայությունը միջազգային չափանիշներին համապատասխան շուրջօրյա սպասարկում է արտակարգ իրավիճակների և սոցիալ-կենցաղային բնույթի ահազանգերը, կազմակերպում է ուժերի և միջոցների օպերատիվ ու ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքում, ապահովում է շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների իրազեկումն ու ազդարարումն արտակարգ իրավիճակների, դեպքերի, պատահարների առաջացման դեպքում, ինչպես նաև կազմակերպում է ԱԻ վայրում ներգրավված ուժերի և միջոցների փոխհամագործակցությունը հետևանքների վերացման գործում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---