Թուրքիայում իշխանությունը զավթելու կասկածանքով մոտ 20 լրագրող է ձերբակալվել

Թուրքիայում իշխանությունը զավթելու կասկածանքով մոտ 20 լրագրող է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 20 լրագրողի, մենեջերի և ԶԼՄ-ների այլ աշխատակիցների՝ հեռուստաընկերության և թերթի շենքերում խուզարկությունից հետ: BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ լրատվամիջոցները կապ ունեն ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ:

Խուզարկություններ են կատարվել Ստամբուլում և 12 այլ քաղաքում: Ձերբակալվածների մեջ են Samanyolu մեդիախմբի ղեկավարը և Zaman թերթի խմբագիրը: Նրանց ձերբակալել են անօրինական կազմակերպություն ստեղծելու և երկրում իշխանությունը զավթելու կասկածանքով:

Եվրամիության մի շարք ղեկավար պաշտոնյաներ արդեն իսկ խիստ քննադատել են Թուրքիայում լրատվամիջոցների ներկայացուցիչների զանգվածային ձերբակալությունը:ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և հարևանության քաղաքականության հարցերով Եվրահանձնաժողովի անդամ Յոհաննես Հանը կիրակի հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Ըստ BBC News-ի, արտգործնախարար և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարՖեդերիկա Մոգերինինհայտարարել է, թե ձերբակալությունները «դեմ են գնում եվրոպական արժեքների»:

Նրանք նշել են, որ խուզարկումներն ու ձերբակալություններն անհամատեղելի են մամուլի ազատության հետ, ինչը ժողովրդավարության սկզբունքային արժեք է:

«Մենք ակնկալում ենք, որ կգործի անմեղության կանխավարկածը և հիշեցնում ենք ցանկացած ենթադրյալ իրավախախտման դեպքում մեղադրյալների իրավունքների լիակատար պահպանման և անկախ ու թափանցիկ հետաքննության անհերքելի իրավունքի մասին», - ասվում է Բրյուսելում տարածված հայտարարության մեջ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ֆեթուլլահ Գյուլենը քաղաքական հակառակորդներ են և, վերլուծաբանների կարծիքով, խուզարկությունների միջոցով իշխանություններն ուզում են լռեցնել գյուլենականներին:

Ավելի վաղ` սեպտեմբերի սկզբներին լուրեր տարածվեցին, թե Թուրքիայի «Ասիա բանկը», որը հայտնի է երկրում գյուլենականների շարժման հետ ամուր կապերով, լուրջ ֆինանսական ճգնաժամի առջև է կանգնած ավանդների կտրուկ արտահոսքի պատճառով: Օգոստոսին բանկին արգելեցին սակարկել թուրքական բորսայում: 2014-ի առաջին կիսամյակում բանկի եկամուտը նվազել է 21 տոկոսվով: Ավանդների արտահոսքը կազմել է 6 մլրդ թուրքական լիրա՝ մոտ 2.7 մլրդ դոլար, ակտիվները կրճատվել են 7,6 մլրդ լիրայով՝ 3,3 մլրդ դոլար: Ավելի վաղ երկրի էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանը հայտարարեց, որ բանկը կարղ է գնել կառավարական ֆինանսական կառույցներից մեկը, սակայն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել է այդ հնարավորությունը:

Հայտնի է, որ բանկի սեփականատերերը համակրում են ամերիկաբնակ, Էրդողանի գլխավոր ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած շարժմանը: Գյուլենը հրաժարվում է վերադառնալ Թուրքիա:

Գյուլենն ամենաազդեցիկ իմամներից մեկն է ժամանակակից աշխարհում, որը հանդես է գալիս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության օգտին և դեմ է երկրի միջամտությանը Սիրիայի պատերազմին: Նա հանդես է գալիս նաև քրիստոնյաների, մահմեդականների և հուդայականների միջկրոնական երկխոսության օգտին: Այդ հայացքները հակասում են Էրդողանի ծրագրերին, որը զգալիորեն սառել է ԵՄ հանդեպ, սատարում է Ասադի դեմ կռվող գրոհայիններին, արագ տեմպերով իսլամականացնում է Թուրքիան և սատարում պաղեստինցիներին: Համարվում է, որ հենց Գյուլենն էր նախաձեռնել մեծ քաղաքական ու կոռուպցիոն սկանդալը, որը ցնցեց Թուրքիայի քաղաքական համակարգը «ընտրական» 2014 թվականին:

Գյուլենի գլխավորած նուրսիստների շարժումը կրոնական կազմակերպություն է, որը մասնագետները համարում են «թուրքական կրոնական աղանդ», «ծայրահեղական կազմակերպություն», «պանթուրքիստական», ինչպես նաև «պանիսլամիստական» կամ «քրդական ծայրահեղական» կազմակերպություն: Կազմակերպությունը ստեղծվել է Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմից հետո ազգությամբ քուրդ, հայտնի աստվածաբան, Ղուրանի մեկնաբան, վահաբբիզմի հակառակորդ Սաիդ Նուրսիի կողմից: Այսօր նուրսիստների համայնքի համախառն կապիտալը հասնում է 80 մլրդ դոլարի:

Կարդացեք նաև` Էրդողան vs Գյուլեն. Քարոզիչն ապաստան է խնդրում, բայց մերժում են

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---