Hour of Code միջազգային միջոցառումը` առաջին անգամ ՀՀ-ում

Hour of Code միջազգային միջոցառումը` առաջին անգամ ՀՀ-ում

PanARMENIAN.Net - «Այբ» ավագ դպրոցի նախաձեռնությամբ դեկտեմբերի 14-ին կայացել է Hour of Code միջազգային միջոցառումը: Հայաստանում միջոցառումն անցկացվել է առաջին անգամ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Microsoft ընկերության աջակցությամբ:

Hour of Code միջազգային միջոցառումը համախմբում է ավելի քան հարյուր միլիոն մասնակցի՝ 180 երկրից: Մոտ 45 հազար դպրոց մասնակցում է ունենում այս համընդհանուր միջոցառմանը: Այն մեկ հարկի տակ է հավաքում տեխնոլոգիայի, խաղերի և ծրագրավորման սիրահարներին: Միջոցառումը հնարավորություն է տալիս սովորելու ծրագրավորման տարբեր լեզուների և մոտեցումների հիմունքները, թեև ծրագրավորման լեզուների իմացությունը պարտադիր պայման չէ Hour of Code միջոցառմանը մասնակցելու համար:

Յուրաքանչյուր աշակերտ պետք է ունենա համակարգչային գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն, ինչն օգնում է զարգացնել տրամաբանությունը, նորարարությունը և խնդիրների լուծման հմտությունները: Սկսելով իրենց համակարգչային ուսուցումը վաղ տարիքում՝ աշակերտները կառուցում են ճանապարհ դեպի ապագա մասնագիտական հաջողություն՝ իրենց նախընտրած ոլորտում: Միջոցառմանը մասնակցելու միակ պահանջը անգլերեն հաղորդակցվելու կարողությունն է և նոթբուքի կամ պլանշետային համակարգչի առկայությունը:

Hour of Code միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար, բայց քարոզարշավի գլխավոր նպատակն է, որ տասնյակ միլիոնավոր աշակերտներ մասնակցեն միջոցառմանը դեկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում՝ համակարգչագիտության ուսուցման շաբաթվա ընթացքում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է Հայաստանում Hour of Code անդրանիկ միջոցառման իրականացմանը՝ ելնելով այն համոզմունքից, որ դպրոցական տարիներին ստացած գիտելիքները պահպանվում են ամբողջ կյանքի ընթացքում:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---