Առէկսիմբանկն ու IntelExpress դրամական փոխանցումների համակարգն առաջարկում են փոխանցումներ 0% սակագնով

Առէկսիմբանկն ու IntelExpress դրամական փոխանցումների համակարգն առաջարկում են փոխանցումներ 0% սակագնով

PanARMENIAN.Net - Մինչև 2015-ի մարտի 2-ը ներառյալ Առէկսիմբանկն իր հաճախորդներին առաջարկում է IntelExpress միջազգային դրամական փոխանցումներ դեպի ՄեծԲրիտանիա` 0% սակագնով: Արտոնյալ սակագնով փոխանցումներ կատարելու հնարավորությունն ուղղված է ազգաբնակչության համար լրացուցիչ հարմարություններ ստեղծելու և նրանց ֆինանսական ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկը բավարարելուն: Փոխանցումը ստացողը գումարը ստանալիս որևէ միջնորդավճար չի վճարում և հնարավորություն ունի ստանալ գումարը ուղարկելուց անմիջապես հետո:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում սպասարկվում են նաև Avers, Anelik, Unistream, MoneyGram, RIAMoney Transfer, Converse Transfer և Sigue Money Transfer միջազգային դրամական փոխանցումների համակարգերը, որոնք նույնպես առաջարկում են մրցունակ սակագներ և սպասարկման կետերի լայն աշխարհագրություն:

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցության համար: 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը, որի մուտքը հայկական ֆինանսական շուկա պայմանավորվեց Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան ընկերությունների ներդրումների աճով, խոշոր կորպորատիվ հաճախորդների` համալիր որակյալ բանկային սպասարկման պահանջարկով, ինչպես նաև հանրապետության տարածքում «Գազպրոմի» նախագծերի ֆինանսավորման անհրաժեշտությամբ:

Բանկը բազմակողմանի ֆինանսավարկային կազմակերպություն է և առաջարկում է հաճախորդներին բանկային ծառայությունների ամբողջական տեսականի: Բանկի գործունեության առաջնային ուղղությունների թվին են պատկանում կորպորատիվ հաճախորդների նախագծերի` առաջին հերթին երկրի արդյունաբերական և ռազմավարական ոլորտների, մասնավորապես` էներգետիկ սեկտորի ֆինանսավորումը, փոքր և միջին բիզնեսի վարկավորումը, վճարային քարտերի թողարկումը և սպասարկումը, ինտերնետ-բենքինգը, վճարային համակարգերի և բանկոմատների միջոցով միջազգային դրամական փոխանցումների իրականացումը:

Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001:2008 միջազգային ստանդարտներին համապատասխանության, ինչպես նաև ISO 27001: 2005 տեղեկատվական անվտանգության միջազգային ստանդարտների հավաստագրումներ: Բանկում գործում է 16 մասնաճյուղ, որից 9-ը` հանրապետության մարզերում և 7-ը` Երևանում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---