«1915-2015. Ավանդույթ, ժառանգություն, մշակույթ». Հայ արվեստագետների ցուցահանդես Ֆրեզնոյում23 հունվարի 2015 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Հայող ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Ֆրեզնոյի արվեստի թանգարանի 4 պատկերասրահում հայ արվեստգետների աշխատանքներ կցուցադրվեն: «1915-2015. Ավանդույթ, ժառանգություն, մշակույթ» խորագրով ցուցահանդեսը բացվել է այսօր՝ հունվարի 23-ին, և կշարունակվի մինչև ապրիլի 26-ը, տեղեկացնում է The Fresno Bee պարբերականը: Կազմակերպիչը Ֆրեզնոյի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կոմիտեն է, որի նպատակն է բարձրացնել 1915-ի Հայոց ցեղասպանության մասին հանրության իրազեկվածությունը և վերապրածների պատմությունների միջոցով օգնել մարդկանց հաղթահարել թշվառությունը: Ցուցահանդեսին կներկայացվեն անցած դարի հայ նկարիշներ Ջոն Ալթունի, Վարուժան Պողոսյանի, Արշիլ Գորկու, Արա Դոլարյանի, Էդ Մարուկի, Վիլյամ Սարոյանի և այլոց աշխատանքները: Կոմիտեի անդամներից Ռեջինա Փիթերսն ասում է, որ ցուցադրությունը շատ կարևոր է հայ համայքնի համար, քանի որ համաշխարհային մակարդակի արվեստ է ներկայացնում: Դրա ընթացքում կներկայացվեն Սարոյանի բրոնզե արձանն ու գծանկարները, Սամուելյանի կնոջ՝ Աննայի դիմանկարը, Ալթունի «Անվերնագիրը», Գորկու հավաքածուն և շատ այլ աշխատանքներ: Ֆրեզնոյի հայ համայնքը ձևավորվել Է XIX դարավերջին։ Արդեն հաջորդ դարասկզբին հայերի թիվը հասել է 4.000-ի։ 1900-ին հիմնվել Է առաջին հայ առաքելական Սբ Երրորդություն եկեղեցին։ 2003 տվյալով Ֆրեզնոյում և շրջակայքում բնակվում է մոտ 60.000 հայ։ Քաղաքում հայկական տարբեր կազմակերպությունների գործունեությունը համադրելու համար ստեղծվել է Համագաղութային խորհուրդ։ Գործում են հայկական ռադիոժամեր։ Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |