Ադրբեջանը որոշել է օգտագործել ՄԻԵԴ-ը՝ իր դիվերսանտներին «փրկելու» համար

Ադրբեջանը որոշել է օգտագործել ՄԻԵԴ-ը՝ իր դիվերսանտներին «փրկելու» համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Լեռնային Ղարաբաղում ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների գործով: «Ադրբեջանի իրավական բարեփոխումների կենտրոն» հասարակական միավորման նախագահ Անար Բագիրովը հայտարարել է, որ դիմումին կցվել են «նրանց իրավունքների խախտման, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը փաստող լուսանկարներ և այլ ապացույցներ» գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Քանի որ նման «փաստեր» գոյություն չունեն, քանի որ չեն եղել խոշտանգումներ, իրավունքների խախտումներ ու անմարդկային վերաբերմունք, ադրբեջանական կողմը գործել է ավանդական սխեմայով՝ ՄԻԵԴ է ուղարկելով կեծղ նյութեր:

Ադրբեջանական կողմն իր դիմումում նշել է «գործի արագ քննության անհրաժեշտությունը»:

Բագիրովը նշել է, որ դատարանը ստացել է դիմումը հունվարի 13-ին:

2014-ի դեկտեմբերի 29-ին Ստեփանակերտի դատարանն ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին դատապարտեց համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:

Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Կազմակերպված հանցավոր խմբի` ինքնությունը չպարզված անձը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ և ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում` վնասազերծվել:

Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվեց ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվեցին կամ ոչնչացվեցին։ ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների կողմից կատարված դիվերսիոն գործողությունների փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա հարուցվեց քրեական գործ:

2014-ի դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտված երկու ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը պատրաստվում են բողոքարկել իրենց դատավճիռները Վերաքննիչ դատարանում: Այս մասին Արցախպրես-ի հետ զրույցում հայտնել են ադրբեջանցի դիվերսանտների փաստաբաններ Էրիկ Բեգլարյանը և Արկադի Իսրայելյանը:

Ընթերցեք նաև. Բաբայան. Ադրբեջանցի դիվերսանտի փոխանցման հարցը քննարկման ենթակա չէ

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---