ԱՄՆ-ն մտադիր է զարգացնել ՀՀ հետ գործակցությունը ռազմական ոլորտում

ԱՄՆ-ն մտադիր է զարգացնել ՀՀ հետ գործակցությունը ռազմական ոլորտում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պատրաստվում է զարգացնել Հայաստանի հետ գործակցությունը ռազմական և անվտանգության ոլորտներում: Պետդեպարտամենտի ներկայացուցչի հավաստմամբ, ռուսական ռազմական ներկայությունը ՀՀ-ում չպետք է կաշկանդի ոչ հայկական, ոչ էլ ամերիկյան կողմերին երկկողմ գործակցության խորացման հարցում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հայաստանի կառավարության, զինվորականների և անվտանգության ծառայությունների հետ գործակցության խորացման նպատակը գլոբալ վտանգներին ու մարտահրավերներին հակազդելն է, ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը: Նրա խոսքով՝ Հայաստանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանն ընդհանրապես անչափ մոտ են գտնվում աշխարհի ամենավտանգավոր տարածքներին:

«Մենք միշտ ընդգծել ենք, որ Միացյալ Նահանգները և Հայաստանը կարող են ու պետք է զարգացնեն ուղղակի երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում, կազմակերպեն երկկողմ վարժանքներ ու փորձի փոխանակում և շարունակեն մասնակցել միասնական խաղաղապահ առաքելություններին», - ասում է դիվանագետը:

Հայ խաղաղապահները 2004 թվականից ընդգրկված են միջազգային խաղաղապահ առաքելություններում և ներկայումս առաքելություն են իրականացնում Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում, իսկ, ավելի վաղ՝ նաև Իրաքում: Առաջին խումբը մեկնեց Լիբանան 2014-ի նոյեմբերին:

Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով, Միացյալ Նահանգները և Հայաստանը նախատեսում են ոչ միայն խորացնել համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտներում, այլև այս շրջանակներում երկկողմ նոր ծրագրեր իրականացնել: Անդրադառնալով Հայաստանի տարածքում ռուսական զորքերի առկայությանը՝ Էրիկ Ռուբինն ասաց, որ Միացյալ Նահանգներին դա չի կաշկանդում:

«Մենք ընդունում ենք իրականությունն ու գիտակցում ենք, որ Հայաստանում գոյություն ունի Ռուսաստանյան զգալի ներկայություն, և մենք չենք նախատեսում, որ այն կանհետանա, սակայն այդ հանգամանքը մեզ համար խոչընդոտ չի հանդիսանում», - ասում է դիվանագետը:

Ռուբինն ասում է՝ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում երկրի ներկա իրավիճակով պայմանավորված իրականություն է, սակայն, այն չպետք է բացառի հարաբերությունների խորացումը Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---