ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ. Թուրքիայի հայտարարությունները գնալով հուսահատ ու անիմաստ են դառնում

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ. Թուրքիայի հայտարարությունները գնալով հուսահատ ու անիմաստ են դառնում

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter սոցկայքի իր էջում անդրադարձել է Թուրքիայից հնչող հայտարարություններին:

Տիգրան Բալայանը, մասնավորապես, գրել է. «Որքան մոտենում է ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այնքան Թուրքիայից հնչող հայտարարություններն ավելի հուսահատ ու անիմաստ են դառնում»:

Նախօրեին Չավուշօղլուն դարձյալ մեղադրել է Հայաստանին՝ «Թուրքիայի պարզած բարեկամության ձեռքը չընդունելու համար»:

«Մենք բարեկամություն հաստատելու համար ձեռք ենք մեկնում, սակայն տգեղ ձևով մերժում են այն: Հարավային Կովկասում բոլոր խնդիրների կենտրոնում Հայաստանն է: Բոլոր հարևանների հետ խնդիրներ ունեցող երկիրը պետք է կանգ առնի և հետ նայի»,-ասել է Չավուշօղլուն, հայտնում է Tert.am-ը թուրքական A Haber կայքի վրա հղումով: Նա նշել է, որ Թուրքիայի հայերը, այլ համայնքների ներկայացուցիչների նման, եկեղեցիներ են հետ ստացել, սակայն Հայաստանը «շարունակում է պոպուլիստական մոտեցում ցուցաբերել»:

Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանի ջանքերին ի պատասխան՝ Թուրքիան մշակութային, քաղաքական ու դիվանագիտական հարթակներում նախազգուշական քայլեր է ձեռնարկում:

«Ապրիլի 24-ին Չանաքքալեի մարտերին նվիրված միջոցառումների ընթացքում ողջ աշխարհին բարեկամության ու խաղաղության մեսիջ ենք հղելու»,- ասել է Չավուշօղլուն:

Անդրադառնալով Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ուղերձի հրապարակմանը՝ Չավուշօղլուն նշել է, որ հավանաբար Օբաման նախկինի նման արտահայտություններ է օգտագործելու և որ դրանից դուրս ասված խոսքերը թուրք-ամերիկյան հարաբերություններին լուրջ վնաս կարող են հասցնել:

Հոնւվարին Չավուշօղլուն Թուրքմենստան կատարծ այցի ժամանակ հայտարարել էր, թե Հայաստանն ու հայկական լոբբին 2015թ. երրորդ երկրներում ավելացրել են իրենց ջանքերը և լավ չեն ընդունում Թուրքիայի՝ մինչ այժմ արած առաջարկները։ Նա ասել է նաև, որ Հայաստանը փորձում է քաղաքական ճանապարհներով արդյունքի հասնել:

Նախարարը դարձյալ հիշեցրել է Թուրքիայի առաջարկը՝ համատեղ հանձնաժողով ստեղծելու և գիտնականներին այդ հարցն ուսումնասիրելու հնարավորություն տալու վերաբերյալ: «Մենք ասացինք, որ կընդունենք արդյունքը՝ ինչ էլ որ լինի: Անցյալ տարի մեր նախագահը մի հայտարարություն արեց: Բարի նպատակներով մեր արած քայլերը ողջ աշխարհը տեսավ: Մենք այս հարցին մարդկային տեսանկյունից ենք նայում, և նման ողբերգության քաղաքականացմանը դեմ ենք»,-ասել է Չավուշօղլուն, նշելով, որ իրենք էլ ստիպված են լինում «կանխարգելիչ քայլեր» անել:

Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան թույլ չի տա Հայաստանին 1915-ի իրադարձությունները քարոզել որպես ցեղասպանություն:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---