Al Monitor. Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում կլինի Լիբանանի արտգործնախարարը

Al Monitor. Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում կլինի Լիբանանի արտգործնախարարը

PanARMENIAN.Net - Al Monitor պարբերականի Lebanon Pulse բաժինն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Լիբանանում հայկական համայնքի կողմից իրականացվող միջոցառումներին` նշելով, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրքին մասնակցելու է նաև Լիբանանի արտաքին գործերի նախարարը:

Պարբերականը գրում է, որ հայերը Լիբանանում մեծ և կարևոր ներկայացվածություն ունեն, իսկ առհասարակ լիբանանահայ համայնքը, ըստ պարբերականի, հավանաբար ամենանշանավորն է հայկական սփյուռքում: Պարբերականը նկատում է, որ լիբանանահայ համայնքը ծանրակիշիռ ներկայացվածություն ունի ոչ միայն երկրի տնտեսության և բինզես ոլորտներում, այլև քաղաքական ասպարեզում, փոխանցում է Panorama.am-ը:

«Նախարարների կաբինետի մեծությամբ պայմանավորված նրանք գրեթե մշտական երկու նախարարական տեղ ունեն, ինչպես նաև վեց տեղ խորհրդարանում, որից չորսը Բեյրութում, որտեղ էլ հիմնականում կենտրոնացված են հայերը»,- գրում է պարբերականը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100 –րդ տարելիցին և այդ կապակցությամբ լիբանանահայության նախաձեռնած միջոցառումներին` պարբերականը գրում է, որ Լիբանանի ղեկավար մարմինները հրավեր են ստացել ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը նշելու համար Թուրքիայի իշխանություններից:

Այս վիճակը, ըստ պարբերականի, որոշակի երկվություն է առաջացրել Լիբանանի քաղաքական վերնախավում: Հղում անելով կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներին` պարբերականը գրում է, որ քրիստոնյա համայնքի` առավելապես հայերի շահերը բավարարելու համար իշխանությունը որոշում է կայացրել ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու միջոցառումներին մասնակցել երկրի արտաքին գործերի նախարար Ջեբրան Բասսիլի գխավորած պատվիրակության մակարդակով, քանի որ արտգործնախարարը նույնպես քրիստոնյա է և հակված է բավարարելու հայերի հրավերը:

Անդրադառնալով թուրքական կողմի հրավերին` պարբերականը գրում է, որ այդ առումով Լիբանանի սուննի մահմեդական համայնքի շահերը բավարարելու համար էլ հավանաբար Գալիպոլիի տոնակատարությանը կմասնակցի Լիբանանի վարչապետը, ով մահմեդական է:

Եզրափակելով պարբերականը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ լիբանանահայ համայանքը նախաձեռնել է ոգեկոչման միջոցառումների լայն շարք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---