Նալբանդյան. Թուրքիան փորձում է շանտաժի ենթարկել պետություններին և միջազգային կառույցներին16 ապրիլի 2015 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Վաղուց ակնհայտ է, որ ժխտողականության քաղաքականությունը որևէ հեռանկար չունի, ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի արձագանքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին: Թուրքիայի արտգործնախարարությունը ապրիլի 15-ի երեկոյան հաղորդագրություն է տարածել, որում «անհեթեթ, հայկական քարոզչությամբ լեցուն» է որակել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը: Պաշտոնական Անկարան մեղադրում է Եվրոպական խորհրդարանին՝ Եվրամիություն - Թուրքիա հարաբերություններում հերթական անգամ խոչընդոտներ ստեղծելու համար: «Մենք լուրջ չենք ընդունում նրանց, ովքեր ընդունել են այս բանաձևը՝ աղավաղելով պատմությունն ու օրենքները: 2014 թվականի ընտրություններում 42 տոկոս մասնակցության ցուցանիշն արդեն իսկ խոսում է այն մասին , թե ինչ տեղ է գրավում Եվրոպական խորհրդարանը Եվրամիության քաղաքական մշակույթի մեջ», - նշված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ: «Դեսպաններ հետ կանչելով, կոպիտ քննադատություն հնչեցնելով երկրների, կազմակերպությունների հասցեին, որոնք հարգանքի տուրք են մատուցում ցեղասպանության զոհ դարձած մեկուկես միլիոն անմեղ հայերի հիշատակին, իրենց ձայնն են բարձրացնում ժխտողականության դեմ, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման օգտին, Թուրքիայի ղեկավարությունը ավելի ու ավելի միայնակ է մնում խորտակվող ժխտողականության նավի վրա», - շեշտել է արտգործնախարարը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Նալբանդյանի խոսքով Թուրքիան փորձում է ճնշումներ գործադրել.«Ես կասեի շանտաժի ենթարկել միջազգային կառույցների, բազմաթիվ երկրների։ Սակայն, դժվար թե այս հարցում հաջողություն ունենա, միգուցե հաջողի միայն այն երկրներում, որտեղ չեն հարգվում մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ուր խարխուլ է ժողովրդավարությունը»: Ի՞նչ է տալիս դեսպանների հետկանչը։ Lավ հիշում ենք, որ հետկանչից հետո ստիպված են լինում նրանց հետ վերադարձնել, ասել է արտգործնախարարը՝ հավելելով․ «Եվրոպական 28 երկիր ներկայացնող խորհրդարանն է երեկ բանաձև ընդունել։ Լավ է, որ Անկարայում գոնե գիտակցել են՝ 28 երկրից հետ չեն կանչել դեսպաններին։ Հակառակ դեպքում թուրք դեսպանների համար գործազրկության լուրջ խնդիր կառաջանա»։ Թուրքիայի իշխանությունների արձագանքը, ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, հիշեցնում է ցուգցվանգում հայտնված շախմատիստի, որի ամեն հաջորդ քայլ ավելի է բարդացնում նրա դիրքերը.«Ինչպես ասվում է Եվրախորհրդարանի բանաձևում՝ առանց ճշմարտության հնարավոր չէ հասնել հաշտեցման, և կավելացնեի՝ միջազգային հանրության հետ»: Ապրիլի 15-ին Եվրախորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև՝ կոչ անելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, առանց նախապայմանների վավերացնել հայ - թուրքական արձանագրությունները և բացել Հայաստանի հետ սահմանը: Բանաձևը ընդունվել է ձայների բացարձակ մեծամասնությամբ՝ 554 կողմ, 13 դեմ: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին Եվրոպական խորհրդարանը հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում զոհված 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակին, եվրոպական արդարադատության և համերաշխության ոգուն համահունչ միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող ոգեկոչման արարողությանը, և կոչ է անում Եվրամիության հանձնաժողովին ու խորհրդին միանալ ոգեկոչմանը», - նշված է բանաձևում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |