Վրաստանում ՀՀ քաղաքացիների կացության իրավունքի խնդիրը լուծվել է

Վրաստանում ՀՀ քաղաքացիների կացության իրավունքի խնդիրը լուծվել է

PanARMENIAN.Net - Վրաստանում Հայաստանի քաղաքացիների կացության իրավունքի խնդիրը լուծվել է, հայտարարել է այդ երկրի արդարադատության նախարարության Հանրային ծառայությունների զարգացման գործակալության Ախալքալաքի բաժնի պետ Ռուբեն Պալյանը Երևան-Թբիլիսի հեռուստակամուրջի ընացքում:

Նա հիշեցրել է, որ 2014-ի սեպտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտել օրենք, որն արգելում է միաժամանակ վրացական և արտասահմանյան անձնագրերի շրջանառությունը:

«Այդ ամենը ժամանակին մարդկանց բացատրել են, զգուշացրել են հնարավոր խնդիրների մասին։ Արդարադատության նախարարը տեղում կարողացել է լուծել անհրաժեշտ հարցերը, և Հայաստանի քաղաքացիներին կացության իրավունքի տրամադրումը հարթվել է»,- նշել է Պալյանը, Apsny.ge-ին հղումով գրում է Tert.am-ը:

Պալյանը նաև հավելել է, որ Ախալքալաքում նախատեսվում է նոր Արդարադատության տուն կառուցել՝ տարածաշրջանի բնակիչներին ազատելով փաստաթղթեր ներկայացնելու համար Թբիլիսի մեկնելու անհրաժեշտությունից:

2014-ի սեպտեմբերի 1-ից մինչ այսօր Ջավախքի հայերի կողմից ժամանակավոր կացության 3.149 դիմում է ներկայացվել, որից մերժվել է 23-ը՝ հիմնականում փաստաթղթերի և օրենքի չիմացության խնդիրների պատճառով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---