Թուրքիան խափանել է Սերբական Հանրապետության նախագահի ինքնաթիռի թռիչքն իր տարածքով

Թուրքիան խափանել է Սերբական Հանրապետության նախագահի ինքնաթիռի թռիչքն իր տարածքով

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու նպատակով Երևան պետք է ժամաներ Սերբական Հանրապետության (պետական կազմավորում Բոսնիայի և Հերցոգովինայի կազմում) նախագահ Միլորադ Դոդիկը: Սակայն, ինչպես հայտնել է բոսնիական Nezavisne Novine պարբերականը, Թուրքիան խափանել է Միլորադ Դոդիկին տեղափոխող ինքնաթիռի թռիչքը երկրի օդային տարածքով:

Միլորադ Դոդիկի ինքնաթիռը թուրքական իշխանություններից համապատասխան թույլտվություն ստանալու համար 2 ժամ սպասել է բուլղարական Բուրգասում:Պարբերականը նշել է, որ Թուրքիայի տարածքով թռիչքի թույլտվություն չստանալով, Սերբական Հանրապետության նախագահը վերադարձել է Բանյա Լուկա, թեև թռիչքը նախապես համաձայնեցված է եղել:

Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը Բանյա-Լուկա վերադառնալուն պես հայտարարություն է արել Թուրքիայի իշխանությունների գործողությունների վերաբերյալ: Ինչպես հայտնում է Nezavisne Novine գործակալությունը, նա հայտարարել է, որ ավելի մեծ զավեշտն այն է, որ թուրքական կողմը համաձայնություն է տվել միայն այն ժամանակ, երբ ինքնաիթռը վերադարձել է Բանյա-Լուկայի օդակայան: Նա հրաժարվել է տեղի ունեցածին գնահատական տալ, սակայն նշել է, որ դա չի կարող ստվերել այն փաստը, որ 100 տարի առաջ թուրքերը սարսափելի հանցագործություն են իրականացրել քրիստոնյա հայերի հանդեպ: Նա հայտարարել է, որ Թուրքիան չի ուզում ճանաչել ցեղասպանությունը, մինչդեռ կարճ ժամանակահատվածում 1.5 միլիոն մարդկանց սպանությունը ոչ այլ ին է, քան ցեղասպանություն:

Նա պատմել է, որ մեկնում էր Երևան Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու, սակայն Բուլղարիայի Բուրգաս քաղաքում իմացել են, որ Թուրքիան հրաժարվում է թռիչքի համար ուղի տրամադրել և առաջարկում է սպասել:

«Մենք 10:45-ից մինչև 15:00 սպասել ենք, իսկ հետո որոշեցինք վերադառնալ, քանի որ վրա էր հասնում մութն ու վատ եղանակը, իսկ մենք վստահ չէին, որ թույլտվություն կլինի»,- ասել է նա:

Իր հերթին նախագահի ինքնաթիռի հրամանատար Սրետենու Իլիչը հայտնել է, որ հայտը մի քանի օր առաջ են ներկայացրել և Հայաստանի կողմից ստացել են վայրէջք կատարելու թույլտվություն:

«Հաշվի առնելով, որ մեր ինքնաթիռը չի կարող մեկ չվերթով հասնել Երևան՝ մենք միջանկյալ վայչէջք են կատարել Բուրգասում, որից հետո լիցքավորվել ենք ու պատրաստվել թռիչիք դեպի Երևան: Բուլղարիայի օդային հաղորդակցության հսկողության մարմինները տեղեկություն ստացան, որ մենք Թուրքիայի տարածքով չենք կարող թռչել»,- պատմել է օդաչուն:

Նա նշել է, որ իրենք սպասել են չորս ժամ, և այդպես էլ որևէ բացատրություն չեն ստացել, թե ինչու չեն կարող թռչել Թուրքիայի տարածքով, գրել է Panorama.am-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---