Կիպրոսի թուրքական մասի նախագահն Անկարային. Կիպրոսի թուրքերն իրենք են իրենց տան տերը

Կիպրոսի թուրքական մասի նախագահն Անկարային. Կիպրոսի թուրքերն իրենք են իրենց տան տերը

PanARMENIAN.Net - Կիպրոսի թուրքական հատվածի նորընտիր նախագահ Մուսթաֆա Աքընջըին դուր չի գալիս թուրքական կողմից Կիպրոսի հասցեին հնչող «ձագուկ հայրենիք» որակումը, և նախագահի պաշտոնում իր առաջին ելույթում նա անդրադարձել է այդ խնդրին, հայտնում է Tert.am-ը`CNN Turk-ի վրա հղումով։

«Ոչ թե ձագուկ հայրենիք, այլ եղբայրական պետություն»,- հայտարարել է Կիպրոսի թուրքական հատվածի նախագահը։

Նա նշել է, որ Կիպրոսի թուրքերն իրենք են իրենց ղեկավարում և իրենք են իրենց տան տերը։

Արձագանքելով նախագահի այս հայտարարությանը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան հիշեցրել է այն ամենի մասին, ինչ Թուրքիան արել է Կիպրոսի թուրքական հանրապետության համար։

«Այդ արտահայտությունը ջերմության դրսևորում է։ Պարոն Աքընջըն այժմ Հյուսիսային Կիպրոսի ժողովրդի կողմից ընտրված նախագահն է, բայց նրա ականջը թող լսի այն, ինչ դուրս է գալիս բերանից։ Թուրքիան մինչ այժմ տեր է կանգնել Հյուսիսային Կիպրոսին։ Այս պետությունը Կիպրոսում գին է վճարել»,- հայտարարել է Էրդողանը։

Դրան ի պատասխան Կիպրոսի թուրքերի նորընտիր առաջնորդն ուղիղ եթերում ասել է, թե ինքն իր խոսքի տերն է։

«Թուրքիան չի՞ ցանկանում, որ այդ ձագուկը մեծանա։ Միշտ ձագո՞ւկ մնանք, ոտքի կանգնել չկարողանա՞նք, հասուն մարդ չդառնա՞նք»,- ասել է նա։

Որպես անկախ պետություն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից, որը, ըստ ՄԱԿ-ի բանաձևերի օկուպացնում է այս տարածքը, որը զավթվել է Կիպրոսի Հանրապետությունից` 1974 թվականի ներխուժման ժամանակ։ Աշխարհի պետությունների մեծ մասը համարում է, որ Հյուսիսային Կիպրոսը Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքն է։ Կղզու օկուպացված մասում գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են քրիստոնեական հուշարձանները՝ Թուրքիան, ինչպես միշտ, փորձում է ոչնչացնել բնիկ բնակչության գոյության հետքերը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---