Բաքվի թատերական բեմականացումը «հայ հետախույզ Արսեն Բաղդասարյանի դատավարությունը» բարձրագոչ անվամբ

Բաքվի թատերական բեմականացումը «հայ հետախույզ Արսեն Բաղդասարյանի դատավարությունը» բարձրագոչ անվամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը շարունակում է «ներկայացումը», փորձելով ռևանշի հասնել Ստեփանակերտում դատապարտված դիվերսանտների համար` թատերական բեմականացում սարքելով` «հայ հետախույզ Արսեն Բաղդասարյանի դատավարությունը» բարձրագոչ անվանումով:

Արսեն Բաղդասարյանն, ըստ Ադրբեջանի ՊՆ վարկածի, գերեվարվել է 2014-ի դեկտեմբերի 27-ին, «դիվերսիան» ետ մղելիս: ԼՂՀ ՊԲ-ն հերքեց դիվերսիայի փորձը, իսկ ինքը Բաղդասարյանը, լինելով պայմանագրային զինծառայող, ԼՂՀ ՊԲ հաղորդագրության համաձայն, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: Ադրբեջանական կողմը, սակայն, չի հրաժարվում «ձերբակալված դիվերսանտի» վարկածից:

Մինչդեռ, ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Գյանջայի դատարանում այսպես կոչված դատավարության ժամանակ դատախազ Անար Միրկիշիևը պահանջեց Արսեն Բաղդասարյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում:

Պետական մեղադրողը հայտարարեց, որ «Բաղդասարյանից առգրավված ականները, դանակն ու լուցկին (մեկնաբանություններն ավելորդ են) կփոխանցվեն պատկան մարմիններին»: Իսկ նրա մոտ հայտնաբերված անձնական իրերն ու փողը կփոխանցվեն ուղղիչ հաստատությանը:

Այնուհետև դատավարության ժամանակ ելույթ ունեցան «տուժած» (ընդ որում չի նշվում, թե այդ երբ նրանք հասցրեցին տուժել) քաղաքացիական անձինք և զինվորականները:

Նրանք հայտարարեցին, որ «համաձայն են պետական մեղադրողի հետ և խնդրել են դատարանին արդար դատավճիռ կայացնել»:

«Դատավարություն» բարձրագոչ անվանումը կրող այս «կրկեսը» շարունակվեց նաև օրվա երկրորդ կեսին:

Ընթացիկ տարվա փետրվարին Բաղդասարյանի գործով Բաքվի զինդատարանը որպես խափանման միջոց էր ընտրել կալանքը:

Բաղդասարյանին «մեղադրանք է ներկայացվել» 218.2 (հանցավոր խմբավորման անդամ լինելու), 29, 120.2.1 (մի խումբ մարդկանց կողմից իրականացված դիտավորյալ սպանության փորձի, կազմակերպված խմբի կամ հանցավոր խմբավորման կողմից սպանության փորձի), 29, 120.2.7 (2 կամ ավելի մարդկանց դիտավորյալ սպանության փորձի), 29, 282.2 (պայթեցման, հրկիզման կամ այլ գործողությունների, ուղղված ձեռնարկությունների, կառույցների, հաղորդակցության ուղիների, կապի և հաղորդակցության միջոցների, բնակչության կենսաապահովման օբյեկտների փլուզմանը կամ վնասմանը` Ադրբեջանի Հանրապետության պաշտպանունակության և տնտեսական անվտանգության խարխլման նպատակով, ինչպես նաև զանգվածային թունավորում կամ մարդկանց ու կենդանիների շրջանում ինֆեկցիոն հիվանդությունների տարածում նույն նպատակով) հոդվածներով:

Հավանաբար, Ադրբեջանի Քրեական օրենսգրքում էլ հոդված չմնաց, որը կարելի էր «կախել» գերեվարված հայ զինծառայողի վրա:

Հավելենք, որ Արսեն Բաղդասարյանը, հավանաբար, սեփական դիվերսանտներին «փրկելու» Բաքվի հերթական փորձն է լինելու:

2014-ի դեկտեմբերի 29-ին Ստեփանակերտի դատարանն ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին դատապարտեց համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման: Ադրբեջանական կողմը մշտապես փորձում էր նրանց փոխանակել մեկ գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի, մեկ քրեական գործից Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանի և նրա ընտանիքի անդամների հետ, մեկ գերությունից մեկ օր անց մահացած խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմնի հետ, սակայն ամեն անգամ մերժում է ստացել: Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։

Դիվերսանտների մոտ հայտնաբերված պարագաները վերջիններիս կողմից օգտագործվել են դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողությունների համար: Փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերով, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ հարուցվեց քրեական գործ:

Ադրբեջանական կողմը մշտապես փորձում էր նրանց փոխանակել մեկ գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի, մեկ քրեական գործից Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանի և նրա ընտանիքի անդամների հետ, մեկ գերությունից մեկ օր անց մահացած խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմնի հետ, սակայն ամեն անգամ մերժում է ստացել:

Ադրբեջանական կողմը մեկ փորձում էր փոխանակել իր դիվերսանտներին գերեվարված Հակոբ Ինջիղուլյանի հետ, մեկ քրեական հետապնդումից Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանի և նրա ընտանիքի անդամների հետ, ավելի ուշ` գերության մեջ սպանված խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի դիակի հետ, սակայն ամեն անգամ` ապարդյուն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---