Այնքան ենք ցույց անելու, մինչև աշխատավարձերը վճարեն. Նաիրիտցիները՝ նախագահի նստավայրի դիմաց

Այնքան ենք ցույց անելու, մինչև աշխատավարձերը վճարեն. Նաիրիտցիները՝ նախագահի նստավայրի դիմաց

PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները մայիսի 5-ին հավաքվել էին նախագահական նստավայրի դիմաց՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը։ Այնուհետև ցույցի մասնակիցները շարժվել են դեպի Ազգային ժողովի շենքը, որտեղից էլ երթով հասել մինչև Կառավարության շենք:

Այս պահին գործարանի աշխատակիցներին պարտքը մոտ 12 ամսվա է: 2015թ. փետրվարի 6-ին, համաձայն 2014թ. դեկտեմբերի 2-ից ընկերության բոլոր աշխատողներին բաժանված ծանուցագրերի, 1700 մարդ ազատվել էր աշխատանքից: Այս պահին գործարանի աշխատակիցներին պարտքը մոտ 12 ամսվա է: Ապրիլի 28-ին գործարանի աշխատակիցները ստացել են մեկ ամսվա աշխատավարձերը:

«Այնքան ենք հավաքվելու, մինչև մեր աշխատվարձերը վճարեն»,- ասել է «Նաիրիտի» նախկին աշխատակից Անուշ Հարությունյանը. «Մենք ամեն օր հավաքվելուց սպասում ենք, որ ինչ-որ բան կլինի, բայց ակնհայտ է, որ ցանկություն չունեն»,-հավելել է նա, մեջբերում է Aysor.am-ը:

«Չեմ էլ հիշում ՝ քանի ամիս չեմ ստացել, հաշիվը կորցրել եմ, 18 ամիս է, ոնց որ չեմ ստացել: Ախր մենք ողորմություն չենք խնդրում, մենք մեր քրտինքով վաստակած աշխատավարձն ենք պահանջում»-ասել է Համլետ Ասլանյանը, ով, ի թիվս մի շարք այլ աշխատողների, նույնպես կրճատվել է, գրում է Tert.am-ը։

Հաջորդ ակցիան նշանակված է մայիսի 7-ին՝ ժամը 11.00-ին:

«Նաիրիտ»-ի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը գնահատելու համար Համաշխարհային բանկը ուսումնասիրությունն է սկսել գործարանում։ Այն դեռ ընթացքի մեջ է։ Համաշխարհային բանկը հայտարարել էր, որ մտադիր է Հայաստանին 110 հազար դոլարի դրամաշնորհ տրամադրել։ Վերլուծությունները և հիմնական գնահատականները տրամադրվելու են Հայաստանի կառավարությանը, որպեսզի վերջինը գործարանի ապագայի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնի:

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի արտադրության մենաշնորհ ուներ: 2006-ին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառվել էր Rhinoville Property Limited բրիտանական կոնսորցիումին, բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը Հայաստանի կառավարությանն է: 2010-ի ապրիլից արտադրությունը գործարանում դադարեցվել էր: Այս պահին արժեթղթերի 90 տոկոսը ռուսական Մեջգոսբանկի մոտ է, որոնք գրավադրված են:

Կարդացեք նաև՝ Նաիրիտցիները՝ Ազատության հրապարակում. ՀՀ-ում աշխատավորի իրավունքները ոտնահարվում են

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---