Մանրամասներ սմարթֆոնի նոր` iPhone 6s մոդելի մասին13 մայիսի 2015 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Apple ընկերությունը պատրաստվում է թողարկել iPhone 6 սմարթֆոնի նոր` iPhone 6s մոդելը: Գաջեթի մասին քիչ բան է հայտնի` ըստ ինսայդերների հաղորդագրությունների, այն կունենա 2 ԳԲ օպերատիվ հիշողություն և ֆրոնտալ տեսախցիկ մատրիցայի 12 մեգապիկսել թողունակությամբ: Սմարթֆոնի կորպուսը նոր դիզայն կունենա և կպատրաստվի այլ նյութերից: Փոփոխություն կկրի նաև սմարթֆոնի ներքին կառուցվածքը: Սմարթֆոնը կունենա նաև կորպուսի այլ երանգ` «վարդագույն ոսկի» անվանումով` համապատասխանելու համար Apple Watch Edition «խելացի» ժամացույցի տարբերակներից մեկին: Ինսայդերները չեն հայտնում, թե արդյոք կորպուսը պատրաստված կլինի վարդագույն ոսկուց, թե այլ նյութերից, քանի որ ոսկե Watch-ի արժեքը սկսվում է 1000 դոլարից: Կորպուսի դիզայնի փոփոխությունը և նոր, ավելի ամուր նյութերի օգտագործումը թույլ չի տա, որ iPhone-ը դեֆորմացվի ուժեղ ճկման դեպքում: Սմարթֆոնը կներկայացվի iPhone 6s և iPhone 6s Plus տարբերակներով 4,7 և 5,5 դյույմ անկյունագծով, կունենա նոր դինամիկներ: Էկրանը կունենա սեղմման ուժի ճանաչման տեխնոլոգիա և բարելավված Touch ID: iOS 8-ով աշխատող iPhone 6s և iPhone 6s Plus-ը ներկայացվեցին 2014-ի սեպտեմբերի 9-ին: Էկրանի անկյունագիծը զգալիորեն մեծ է նախորդ մոդելների համեմատ. iPhone 6-ն ուներ մինչև 4,7 դյույմ (թողունակությունը` 1334×750), իսկ iPhone 6 Plus-ը` մինչև 5,5 դյույմ (1920×1080, RetinaHD): Հեռախոսների հաստությունը մոտ 7 մմ է, առանց հաշվի առնելու տեսախցիկի հաստությունը: Սմարթֆոնները iPhone-նների 8-րդ սերունդն են: Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները: Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ): Ընթերցեք նաև. Հաքերը կոտրել է Apple-ի «խելացի» ժամացույցը` ընդլայնելով դրա գործառույթները Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |