Հաքերը կոտրել է Apple-ի «խելացի» ժամացույցը` ընդլայնելով դրա գործառույթները

Հաքերը կոտրել է Apple-ի «խելացի» ժամացույցը` ընդլայնելով դրա գործառույթները

PanARMENIAN.Net - Ցանկացած տեխնոլոգիական նորույթ բազում թերություններ է ունենում` դրանից չի խուսափել նաև Apple-ի «խելացի» Watch ժամացույցը: Նրա մարտկոցը թույլ է, այն չի աշխատում դաստակի վրա դաջվածքի առկայության դեպքում, գործարանային խոտան կա նաև որոշ բաղադրիչներում: Հիմա էլ պարզվել է, որ «խելացի» ժամացույցը կարելի է կոտրել` լավ իմաստով:

«Comex» նիկով հաքերին հաջողվել է ոչ թե ուղղակի կոտրել Apple Watch-ը, այլ նաև ընդլայնել նրա գործառույթները: Դա թույլ է տվել վեբ-բրաուզեր գործարկել Google-ի գլխավոր էջով: Ժամացույցի մենյուն նման է iOS 8 օպերատիվ համակարգին, ինչն անուղղակիորեն հաստատում է, որ Watch OS օպերացիոն համակարգն ինքնուրույն չէ` դա ուղղակի Apple-ի բջջային օպերացիոն համակարգի վերակառուցված տարբերակն է, որը ծանոթ է iPhone-ի և iPad-ի ցանկացած օգտատերի:

«Խելացի» ժամացույցում կամայական ծածկագրի գործարկման հնարավորությունը վկայում է, որ շուտով Jailbreak կարող է հայտնվել նաև Apple Watch-ի համար: Jailbreak-ը Apple կորպորացիայի կողմից պաշտոնապես չսատարվող գործողություն է, որը թույլ է տալիս հասանելի դարձնել iPhone, iPod կամ iPad սարքերի ֆայլերի համակարգը: Դա թույլ է տալիս ընդլայնել սարքի հնարավորությունները, օրինակ, հնարավոր դարձնել կողմնակի աղբյուրներից (ոչ App Store) հավելվածների բեռնումը, թեմաների ձևավորումը, լիովին հասանելի է դարձնում սարքի ֆայլերի համակարգը: Ընդ որում արտոնագրային համաձայնագիրը խախտվում է, և Apple սարքի սեփականատերը զրկվում է տեխնիկական աջակցության իրավունքից և երաշխիքային պարտավորություններից:

«Խելացի ժամացույցը» համակարգչայնացված ձեռքի ժամացույց է ընդլայնված գործառույթներով (ժամանակին հետևելուց բացի), որը հաճախ համեմատվում է կոմունիկատորի հետ: Ժամանակակից «խելացի ժամացույցները» ձեռքին կրվող համակարգիչներ են: Մոդելներից շատերը կողմնակի հավելվածների հնարավորություն ունեն ու կառավարվում են բջջային օպերացիոն համակարգերով, կարող են օգտագործվել որպես շարժական մեդիա-նվագարկիչներ:

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---