«Բլյուզի արքա» Բի Բի Քինգը մահացել է15 մայիսի 2015 - 11:09 AMT PanARMENIAN.Net - 90 տարեկան հասակում Լաս Վեգասում վախճանվել է լեգենդար երաժիշտ, «բլյուզի արքա» Բի ԲԻ Քինգը, հայտնում է Associated Press-ը բլյուզմենի փաստաբանի վրա հղումով: Փաստաբանը հայտնել է, որ երաժիշտը մահացել է իր տանը: Նախորդ ամիս Բի Բի Քինգը հոսպիտալացվել էր դիաբետի սրման պատճառով: Ապրիլի 8-ին նա դուրս գրվեց հիվանդանոցից: Այդ հիվանդությունից Բի Բի Քինգը տառապում էր արդեն 20 տարի: 2014-ի հոկտեմբերին նա ստիպված էր դադարեցնել համերգային գործունեությունը «բժշկական նկատառումներով»: Ըստ որոշ տվյալների, մինչ այդ երաժիշտը սրտի կաթված էր տարել: Նշվում է նաև, որ առողջությունը կարող էր վատթարանալ դիաբետի հետ կապված բարդության ` ջրազրկման պատճառով: Ռայլի Բի Քինգը ծնվել է Միսիսիփի նահանգում 1925 թվականի սեպտեմբերի 16-ին: Աշխատանքային գործունեությունը սկսել է որպես ֆերմեր, իսկ կիթառ ազատ ժամանակ էր նվագում: Երաժշտությամբ պրոֆեսիոնալ սկսել է զբաղվել 1948-ին: Նա տասնյակ ալբոմներ է թողարկել և դադարեցրել է համերգային գործունեությունը 2014-ին առողջական խնդիրների պատճառով: 2011-ին Rolling Stone ամսագրի հարցման արդյունքում Բի Բի Քինգը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը «Բոլոր ժամանակների լավագույն 100 կիթառահարներ» անվանակարգում»: Բի Բի Քինգը հայտնի դարձավ «3 O'Clock Blues», «The Thrill Is Gone», «Every Day I Have The Blues» կոմպոզիցիաների իր մեկնաբանությամբ: Նա բազում պարգևներ է ստացել, այդ թվում նաև մի քանի անգամ արժանացել Grammy մրցանակին: Ինքը կիթառահարն ու վոկալիստը հանգիստ էր վերաբերվում իր փառքին: «Այնքան բան կան, որ անում են մարդիկ, ինչը ես անել չեմ կարող: Ինձ մոտ միայն գերազանց ստացվում է Բի Բի Քինգ լինելը»,-ասել է նա հարցազրույցներից մեկու Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |