Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը՝ Կաննի փառատոնում

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը՝ Կաննի փառատոնում

PanARMENIAN.Net - Հայազգի ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի «Մի ասեք, թե տղան խելագար էր» ֆիլմը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում՝ Հատուկ ցուցադրության շրջանակում:2015-ին թողարկված դրամայում արտացոլված են Հայոց ցեղասպանության հետևանքները այն ապրած ժողովրդի հետագա սերունդների վրա: Գեդիգյանն իր ֆիլմում միավորում է Մարսելի աշխատող դասի սոցիալ-ռեալիստական ժամանակագրությունը և իր հայրական արմատները՝ ցուցադրելով Հայոց ցեղասպանության շարունակական ազդեցությունը տեղահանված սերունդների վրա, Hollywood Reporter-ին հղումով գրում է ArmenianGenocide100.org-ը:

Ֆիլմի անգլալեզու վերնագիրը 1980-ականներին հայտնի ֆրանսիացի երգչուհի Ֆրանց Գալի երգերից է: Իսկ որպես հիմնական նյութ՝ ծառայել է իսպանացի լրագրող Խոսե Անտոնիո Գուրիարանի ինքնակենսագրական վեպը Իսպանացի հեղինակը կիսով չափ պարալիզացված էր 1981 թվականին Մադրիդում Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) կազմակերպած ռումբի պայթյունից:

Իր բուժման ընթացքում նա հետազոտում էր Առաջին համաշխարհայինի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումն ու տեղահանումը՝ մարդկության դեմ այն հանցագործությունը, որը Թուրքիան ցայսօր հերքում է: Իր հետազոտության արդյունքում՝ Գուրիարանը դարձել էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարող ակտիվ մտավորականներից մեկը:

Մայիսի 13-ին Ֆրանսիայում մեկնարկել է Կաննի միջազգային կինոփառատոնը, որը կշարունակվի մինչև մայիսի 25-ը:Հիմնական մրցույթի ժյուրին գլխավորում են հայտնի ամերիկացի ռեժիսորներ, «Օսկարի» դափնեկիրներ Իթան և Ջոել Քոենները: Ժյուրիի կազմում են նաև հայտնի մեքսիկացի ռեժիսոր Գիլիերմո դել Տորոն, դերասան Ջեյկ Ջիլենհոլը և այլոք:«Հատուկ հայացք» մրցութային ծրագրին մասնակցում է 11 կինոնկար:Արտամրցութային ծրագրին 10 ֆիլմ է մասնակցում:

Փառատոնի փակմանը պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղը» կհանձնվի Անիես Վարդային: Այս մրցանակին են արժանանում խոշորագույն ռեժիսորները, որոնц աշխատանքները մեծ ճանաչում են ստացել, սակայն ոչ մի անգամ չեն արժանացել Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին:

Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմերը

1915՝ «Արյունոտ Արևելք», ռեժ.` Ա. Արկատով,
1915՝ «Քրդերի իշխանության տակ» (Թուրքական Հայաստանի ողբերգությունը). ռեժ.` Ա. Միներվին,
1919՝ «Հոգիների աճուրդը» (Ravished Armenia), ռեժ.` Օ. Ափվելը ,
1928՝ «Անդրանիկ», ռեժ.` Ա. Շահխաթունի,
1960՝ «Հյուսիսային ծիածան», ռեժ.` Ա. Հայ-Արտյան
1963՝ «Ամերիկա, Ամերիկա» (America America) ռեժ.` Է. Քազան
1969՝ «Սարոյան եղբայրներ», ռեժ.` Խ. Աբրահամյան, Ա. Հայրապետյան
1970՝ «Գարուն ա, Ձյուն ա արել», ռեժ.` Գ. Մելիք-Ավագյան
1970՝ «Կոմիտաս Վարդապետի կյանքն ու երգերը», ռեժ.` Զ. Էլմասյան
1972՝ «Կրակեցեք դաշնակահարի վրա», ռեժ.` Ֆ. Տրյուֆո
1974՝ «Պատը», ռեժ.` Յ. Գյունեյ
1975՝ «Կեսգիշերային ճեպընթաց», ռեժ.` Ա. Փարկեր
1977՝ «Նահապետ», ռեժ.` Հ. Մալյան
1977՝ «Երկունք», ռեժ.` Ֆ․ Դովլաթյան
1977՝ «Քարե հովիտ», ռեժ.` Ա. Մկրտչյան
1979՝ «Ձորի Միրո», ռեժ.` Ժ. Ավետիսյան
1981՝ «Գործուղում առողջարան». ռեժ.` Ա. Հայրապետյան
1981՝ «Մուսա լեռան 40 օրը», ռեժ.` Ջ. Քյուրքչյան,
1982՝ «Մուսա լեռան 40 օրը», ռեժ.` Ս. Մուրադյան,
1982՝ «Առաքելություն ի Բեռլին», ռեժ.` Հ. Թուխանյան,
1983՝ «Գիշերում առկայծող կրակ», ռեժ.` Ռ. Գևորգյանց, Գ. Կևորկով,
1985՝ «Ապրիլ», ռեժ.` Վ. Չալդրանյան,
1985՝ «Մի հայի օրագիր», ռեժիսորների խումբ
1986՝ «Զոհը», ռեժ.` Հ. Լինդեր
1988՝ «Հրաժեշտի հինգ նամակ», ռեժ.` Յու. Երզնկյան
1988՝ «Մուսա լեռ-88. Վիշապի տարի», ռեժ.` Ա. Վահունի
1988՝ «Երթ», ռեժ.` Է. Իսահակյան
1988՝ «Կոմիտաս», ռեժ.` Դ. Ասկարյան
1990՝ «Կարոտ», ռեժ.` Ֆ. Դովլաթյան
1991՝ «Մայրիկ», ռեժ.` Ա․ Վերնոյ,
2002՝ «Արարատ», ռեժ.` Ա. Էգոյան,
2007՝ «Արտույտների ագարակը» (La Masseria Delle Allodole), ռեժ.` Վիտտորիո և Պաոլո Տավիանի եղբայրներ,
2009՝ «Հոգիների աճուրդը» (Ravished Armenia) (1919-ին նկարահանված ֆիլմի վերականգնված ու վերամոնտաժված տարբերակը),
2010՝ «Շների կղզին», ռեժ.` Ս․ Ավեդիքյան,
2011՝ «Վանա ծովուն արշալույսը», ռեժ.` Ա․ Իգիթյան, Վ․ Ստեփանյան,
2014՝ «Սպին» (The Cut, ռեժ․՝ Ֆ․ Ակին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---