Չեղյալ են համարվել «Եվրատեսիլի» 2 մասնակից երկրի ժյուրիի քվեարկության արդյունքները25 մայիսի 2015 - 13:19 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները հայտարարել են, որ չեղյալ են համարում մրցույթի 2 մասնակից երկրի` Չերնոգորիայի և Մակեդոնիայի ժյուրիի քվեարկության արդյունքները: Համապատասխան որոշում կայացվել է PwC ընկերության հետ խորհրդակցելուց հետո, որն իրականացնում էր ձայների հաշվարկի անկախ դիտարկում: «Այդ երկրներում հեռուստադիտողի քվեարկության արդյունքները ընդունվել էին 100%-ով»,-ասվում է Եվրոպայի հեռարձակողների միության հաղորդագրության մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 2009 թվականից մրցույթում հեռուստադիտողներից բացի քվեարկում է նաև մասնագիտական ժյուրին. 5-ական մարդ յուրաքանչյուր երկրից: Վերջնական գնահատականը ժյուրիի կարծիքի 50%-ի և հեռուստադիտողների կարծիքի 50%-ի հանրագումարն է: Մրցույթում հաղթած Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Սելմերլեևի արդյունքի վրա դա չի անդրադառնա, քանի որ երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցից նա առաջ է 62 միավորով: Մայիսի 24-ին Վիեննայի Stadthalle-ում ավարտվեց «Եվրատեսիլ-2015»-ի եզրափակիչը: Քվեարկության արդյունքում Հայաստանը 34 միավորով զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: Հայաստանը 8 միավոր տվեց Չերնոգորիային, 10 միավոր` Վրաստանին, 12 միավոր` Ռուսաստանին: Հաղթող ճանաչվեց Շվեդիան: Երկրորդ հորիզոնականում Ռուսաստանն է, երրորդն է` Իտալիան: Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը հանդես եկավ «Face The Shadow» երգով, որն ի սկզբանե կոչվել է «Մի ժխտիր»: Մարտի 16-ին մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպմանը մրցույթի կազմակերպիչները հաստատել էին Հայաստանի մասնակցությունը, բայց փոխվել էր հայկական երգի վերնագիրը՝ Don't Deny-ը (թարգ.՝ «Մի ժխտիր») փոխարինվել էր Face The Shadow-ով (թարգ.՝ «Առերեսվի՛ր ստվերին»): Փոփոխությունը միտված էր հետ մղելու քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը երգի ենթատեքստում: Genealogy խումբը կազմվել է ներկայացնելու Հայաստանը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Եվրատեսիլ 2015 երգի մրցույթին: Խմբի 5 անդամները հայկական արմատներով երաժիշտներ են տարբեր աշխարհամասերից, իսկ 6-րդ անդամը Հայաստանից է: Խմբի ձևավորման նպատակն է մեկ բեմում միավորել հայ բնակչության մի նոր սերնդի, որոնց ընտանիքները սփռված են ամբողջ աշխարհով մեկ 1915 թվականից: Genealogy-ի անդամներն են՝ Ինգա Արշակյանը (Հայաստան), Վահե Թիլբյանը (Աֆրիկա), Եսայի Ալթունյանը (Եվրոպա), Ստեֆանի Թոփալյանը (Ասիա) և Մերի- Ջին Օ' Դոհերթի Վասմաթզյանը (Ավստրալիա) և Ամերիկա աշխարհամասը ներկայացնող Թամար Կապրելյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |