ԼՂՀ ԱԳՆ. Ժամանակն է, որ Ադրբեջանը կողմնորոշվի

ԼՂՀ ԱԳՆ. Ժամանակն է, որ Ադրբեջանը կողմնորոշվի

PanARMENIAN.Net - Ադրբեջանը պետք է կողմնորոշվի. հետագայում ևս առաջնորդվել պատրանքներով կամ իրական քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ ընդունելով առկա իրողությունները, ասվում է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության Twitter-ի էջում զետեղված մեկնաբանության մեջ:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Ռիգայում կայացած ԵՄ «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների եզրափակիչ հռչակագրի վերաբերյալ՝ նշելով, որ Բաքուն ակնկալում է, որ Եվրամիությունն կհետևի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերին և միանշանակ և վճռական քայլեր կձեռնարկի դրանք կյանքի կոչելու համար:

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով մայիսի 21-22-ին Ռիգայում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, մեկնաբանեց այն խոսակցությունները, թե Ադրբեջանը առարկում է այդ եզրափակիչ փաստաթղթի՝ Ղարաբաղին վերաբերող դրույթներին:

Նա մասնավորապես ասաց. «Գիտեք, ևս մեկ անգամ Ադրբեջանը հայտնվեց մեկուսացման մեջ: Որովհետև այս անգամ 28 երկիր եկել էին մի համաձայնության, որպեսզի ձևակերպումներ լինեն ընդհանուր Հռչակագրի մեջ, որտեղ խոսքը գնում էր աջակցության մասին Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նաև Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների ջանքերին և արված հայտարարություններին 2009 թվից սկսած: Այսինքն՝ խոսքը գնում է լ՛Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկիլենի հայտարարությունների մասին, որոնց վերաբերյալ մենք բազմիցս ասել ենք, որ մեր մոտեցումները համահունչ են այդ հայտարարություններում արված առաջարկներին և դրույթներին, Ադրբեջանն է, որ մինչև հիմա չի արտահայտվել այդ հարցով: Այս անգամ դա մտավ նաև Եվրոմիության և Արևելյան գործընկերության երկրների այդ ընդհանուր հռչակագրի մեջ, և Ադրբեջանը ինչ-որ խնդիրներ ուներ դրա հետ: Եվ այդ էր պատճառը, որ արտգործնախարարը իրենց լքեց, փաստորեն, դահլիճը, այո, և փորձում էին իրեն հետ բերել, բայց այդպես էլ չստացվեց, և վերջում համապատասխան բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հռչակագիրը կընդունվի, իսկ Ադրբեջանը իր առարկությունը կներկայացնի համապատասխան կետի վերաբերյալ:

Այսինքն, ինչի մասին է խոսքը գնում՝ խոսքը գնում է նրա մասին, որ Հայաստանը և միջազգային հանրության բավական կարևոր մասը՝ Եվրամիության անդամ երկրների և նաև այլ՝ «Արևելյան գործընկերության» երկրները, միակարծիք են այդ հարցի վերաբերյալ, իսկ Ադրբեջանը նորից դեմ դուրս եկավ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---