Հայկական սթարթափի «խելացի» թերմոբաժակը սելֆի է անում

Հայկական սթարթափի «խելացի» թերմոբաժակը սելֆի է անում

PanARMENIAN.Net - Հայկական Yecup սթարթափ ընկերությունը «խելացի» թերմոբաժակ է ստեղծել մի քանի ֆունկցիաներով: Հատուկ բջջային հավելվածի օգնությամբ կարելի է կանոնավորել հեղուկի ջերմաստիճանը բաժակում` հավելվածը նաև տեղեկացնում է, թե երբ է հեղուկը, լինի դա սուրճ կամ թեյ, հասել անհրաժեշտ ջերմաստիճանի:

Սթարթափի հիմնադիր Վիգեն Սանահյանը PanARMENIAN.Net ին հայտնեց, որ բաժակի վրայի հատուկ կոճակը թույլ է տալիս նաև սելֆի անել: Մինչ սարքի մշակումը հետազոտվել է այժմ նորաձև դարձած թերմոբաժակների գրեթե ամբողջ շուկան` պարզվել է, որ ինժեներների համար գործառույթների ընդլայնման բավականին լայն հնարավորություններ կան: Այժմ շարունակվում է տեխնոլոգիայի կատարելագործմանն ուղղված աշխատանքը: Բջջային հավելվածը փորձարկում է անցնում մոտ 1000 օգտատերի շրջանում, մի քանի ամսից այն կհայտնվի AppStore-ում և Google Play-ում: Թիմը մտադիր է առանձին հավելված մշակել Apple Watch-ի «խելացի» ժամացույցների համար:

Զանգվածային արտադրություն սկսելու համար լուրջ ֆինանսական ռեսուրսներ են հարկավոր`այդ նպատակով ընկերությունը շուտով դրամահավաք կսկսի քրաուդֆանդինգի սկզբունքով Indiegogo հարթակում: 169 դոլար (այդքան է գաջեթի արժեքը) նվիրատվություն անող մարդիկ այն նվեր կստանան զանգվածային արտադրության մեկնարկից անմիջապես հետո:

Yecup-ն արտադրվելու է տարբեր գունային երանգներով և տարբեր չափերի է լինելու: Բաժակը լիցքավորվում է USB-ի միջոցով կամ հատուկ լիցքավորման սարքի օգնությամբ: Իսկ բաժակից հնարավոր կլինի բջջայինը լիցքավորել:

Քրաուդֆանդինգը մարդկանց (դոնորներ) կոլեկտիվ համագործակցությունն է, որոնք կամավոր միավորում են իրենց փողերը կամ այլ ռեսուրսներ, որպես կանոն, ինտերնետի միջոցով` սատարելու համար այլ մարդկանց կամ կազմակերպությունների (շահառուների) ջանքերին սատարելու համար: Միջոցների հավաքագրումը կարող է տարբեր նպատակներ ունենալ, այդ թվում նաև սթարթափների և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորում, ազատ ծրագրային ապահովման ստեղծում, շահույթի ստացում համատեղ ներդրումներից և այլն:

Indiegogo-ն քրաուդֆանդինգի միջազգային հարթակ է, որը հիմնվել է 2008 թ.: Կենտրոնակայանը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում:

Ընթերցեք նաև. Հայաստանյան սթարթափները. Որքան մասշտաբային ես մտածում, այնքան մեծ է շուկան

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---