Հնդկաստանը շահագրգռված է ԵՏՄ հետ գործակցության հաստատմամբ

Հնդկաստանը շահագրգռված է ԵՏՄ հետ գործակցության հաստատմամբ

PanARMENIAN.Net - Հնդկաստանը մեծապես շահագրգռված է համագործակցություն հաստատել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Հնդկաստանում Բելառուսի դեսպան Վիտալի Պրիման: Նա նշել է, որ հարցը քննարկման փուլում է:

«Հնդկական կողմի նախաձեռնությունը հավանություն ստացավ ԵՏՄ անդամ երկրների կողմից, այժմ կողմերը աշխատանքային խմբեր են ձևավորում, որոնք զբաղվելու են փաստաթղթի մշակմամբ և տնտեսական հիմնավորմամբ, որը թույլ կտա համագործակցություն հաստատել ԵՏՄ և Հնդկաստանի միջև», ասել է դիվանագետը, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը:

Մայիսի 25-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ և Վիետնամի միջև առևտրի ազատ գոտու մասին համաձայնագրի նախագծին:

«Համաձայնագրի իրագործումը կնպաստի փոխադարձ ապրանքաշրջանառությանը և մասնակիցների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ինչպես նաև թույլ կտա լուծել Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին ԵՏՄ միանալու խնդրը»,-ասվում է փաստաթղթին կից տեղեկանքում:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԵՏՄ-ն Վիետնամի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը ստորագրելու է մայիսի 29-ին:

Ավելի ուշ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Անդրեյ Սլեպնյովը, հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիան քննարկել է Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հնարավորությունը:

«Իրանը հանդես է եկել նախաձեռնությամբ, փորձագիտական մակարդակում գաղափարն արժանացել է ԵՏՄ բոլոր երկրների հավանությանը: Հուսով ենք, որ շուտով կսկսվեն Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման բանակցությունները»,- ասել է նա:

Սլեպնյովը նշեց նաև, որ Չինաստանը ևս շատ կարևոր և ռազմավարական գործընկեր է ԵՏՄ անդամ երկրների համար: Ըստ նրա, «չինական կողմի հետ արդեն քննարկվել է տնտեսական գործակցության հարցը և առաջիկայում բանակցությունները կմեկնարկեն»:

ԵՏՄ արտաքին գործակցության առումով Սլեպնյովը նշեց, որ բանակցություններ են ընթանում առևտրի ազատ գոտիների տսեղծման մասին Եգիպտոսի, Իսրայելի հետ, ինչն, անշուշտ իր դրական ազդեցությունը կունենա ԵՏՄ բոլոր անդամ երկրների, այդ թվում Հայաստանի տնտեսության զարգացման վրա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---