Շերը դարձել է Marc Jacobs-ի նոր դեմքը. Նա կհայտնվի աշուն-ձմեռ հավաքածուի լուքբուքում

Շերը դարձել է Marc Jacobs-ի նոր դեմքը. Նա կհայտնվի աշուն-ձմեռ հավաքածուի լուքբուքում

PanARMENIAN.Net - Ամերիկացի հայտնի դիզայներ Մարկ Ջեյքոբսնիր աշուն-ձմեռ հավաքածուի լուքբուքում նկարահանվելու է հրավիրել 69-ամյա հայազգի երգչուհի Շերին: Այդ մասին հայտնել է հենց ինքը՝ 52-ամյա դիզայներն Instagram-ի իր էջում՝ հրապարակելով առաջին լուսանկարը, գրում է Super-ը:

«Զարմանալի ու հիասքանչ Շերը: Մեր աշուն-ձմեռ հավաքածուի համար լուսանկարի հեղինակը Դևիդ Սիմսն է, և սա միայն սկիզբն է»,- գրել է դիզայները:

Շերի ու անվանի դիզայների գործակցության մասին խոսակցությունները սկսվեցին, երբ նրանք միասին ներկայացան Met Gala-ին՝ Կոստյումի ինստիտուտի երեկոյին: Այդ օրվա երգչուհու զգեստը Marc Jacobs-ի նոր հավաքածուից էր, նշում է Buro247-ը:

Շերը (Շերիլին Սարգսյան) այն սակավաթիվ դերասաններից է, որոնք արժանացել են բոլոր մրցանակներին՝ «Օսկարի», «Գռեմմիի», «Էմմիի» և 3 «Ոսկե գլոբուսի»՝ կինոյում, երաժշտական և հեռուստատեսային ասպարեզում ունեցած նվաճումների համար:

Նրա կարիերան սկսվեց, երբ նա ընդամենը 17 տարեկան էր: 1965-ին Շերը The Sonny and Cher դուետի կազմում ձայնագրեց I Got You Babe երգը: 1984-ին նա արժանացավ «Օսկարի» Silkwood ֆիլմում «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերի համար»: 1985-ին Mask ֆիլմը բերեց նրան Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղը», իսկ Moonstruck ֆիլմի համար նա «Օսկար» ստացավ «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում:

50-ամյա կարիերայի ընթացքում նա դարձավ փոփ-մշակույթի կուռքերից մեկը: Նա հայտնի է որպես առավելագույն քանակով ձայնագրություններ վաճառած երաժիշտներից մեկը: Ինչպես նշում է Times Live-ը, «Մադոննայից և Լեդի Գագայից առաջ ամերիկյան շոու-բիզնեսում կար Շերը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---