ՀՀ նորագույն պատմության մեջ հայ ժողովրդի կարեւորագույն նվաճումը Ղարաբաղի ազատագրումն է22 սեպտեմբերի 2006 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Իր աշխատանքներն ավարտած Հայաստան-Սփյուռք համաժողովն ընդունել է եզրափակիչ հռչակագիր, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ խորհրդաժողովը կայացավ մեր ժողովրդի համար պատմական իրադարձություն հանդիսացած` Հայաստանի անկախության հռչակման 15-ամյակի նախօրեին: «Մենք վերահաստատում ենք մեր կամքն ու վճռականությունը` բոլոր միջոցներով նպաստելու Հայոց պետականության ամրապնդմանը, որպես Հայության բոլոր խնդիրների լուծման եւ առաջադիմության գլխավոր նախապայման: Խորհրդաժողովը արձանագրում է, որ անցած ժամանակաշրջանում Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները եւ գործակցությունը ընթացել են ներդաշնակ` համերաշխության, փոխվստահության ու հարգանքի պայմաններում, եւ ստեղծվել են ամուր հիմքեր հետագա արդյունավետ զարգացման համար:Մենք ունենք ընդհանուր պատմություն, միասնական նպատակներ ու խնդիրներ, ամբողջ Հայությանը եւ նրա յուրաքանչյուր հատվածին առանձնահատուկ առաջնահերթություններ եւ միայն մեր հավաքական միասնությամբ, մարդկային եւ նյութական ներուժի համախմբմամբ ու կենտրոնացմամբ կարող ենք լուծել մեր առջեւ ծառացած խնդիրները: Հայաստանի Հանրապետությունը, որպես պետություն, հանձնառու է իր բոլոր կարելիություններով ապահովել այն անհրաժեշտ պայմանները, որոնք յուրաքանչյուր հայի հնարավորություն կընձեռեն լիարժեք մասնակցություն ունենալ պետության կայացման, ամրապնդման եւ զարգացման գործում»,-ասվում է հռչակագրում: Խորհրդաժողովը հաստատեց նաեւ, որ ազգային մեր ինքնությունը անբաժանելիորեն կապված է քրիստոնեության հետ եւ կարեւոր ու նշանակալի է Հայ Եկեղեցու առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր-բարոյական կյանքում եւ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների խորացման եւ ընդլայնման գործում: Խորհրդաժողովը հավանություն է տալիս Հայաստանի գյուղական աղքատության վերացման ծրագրին եւ կոչ անում բոլոր կառույցներին, կազմակերպություններին, մեր ժողովրդի բոլոր զավակներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել ծրագրի կազմակերպչական աշխատանքներին, ծրագրավորման եւ իրականացման գործում: «Մեր նորագույն պատմության մեջ, մեր ժողովրդի մեծագույն նվաճումն է Արցախի ազատագրումը, որտեղ դրսեւորվեց Հայության անսասան կամքն իր պատմական արդար իրավունքների նկատմամբ, եւ այն դարձավ համազգային միասնության, համախմբվածության ու վճռականության վառ ապացույց: Մենք վերահաստատում ենք մեր ամբողջական պատասխանատվությունը եւ համապարփակ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատ ապրելու եւ ինքնորոշվելու իր պահանջների նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ: Միեւնույն ժամանակ, նշվում է, որ Հայաստանի անկախացումից հետո, Սփյուռքահայությունը հայտնվեց նոր իրողությունների առջեւ եւ նորանկախ հանրապետությանը բաժին հասած ծանր փորձությունների ու վտանգավոր մարտահրավերների ժամանակ ցուցաբերեց եւ շարունակում է ցուցաբերել աննախադեպ նյութական, քաղաքական եւ բարոյական աջակցություն Հայաստանին: «Միաժամանակ նույնն են իր առջեւ ծառացած ավանդական խնդիրները, որոնցից գլխավորը աշխարհի տարբեր հյուրընկալ երկրներում քաղաքական, կրոնական, էթնո-մշակութային տարբեր պայմաններում, ազգային նկարագրի, ավանդույթների, մշակույթի եւ ինքնության պահպանումն ու վերարտադրությունն է, որոնց լուծմանը իր բոլոր կարողություններով աջակից է Հայաստանի Հանրապետությունը: Խորհրդաժողովը վերահաստատում է աշխարհի բոլոր երկրներում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու իր վճռականությունը: Խորհրդաժողովը ողջունում եւ իր երախտագիտությունն է հայտնում աշխարհի բոլոր մայրաքաղաքներում հայ ժողովրդի արդարախոհ բարեկամների կողմից ձեռնարկվող այն բոլոր ճիգերը, որոնք ապացուցում են Ցեղասպանության հարցում համաշխարհային հանրության աճող հանձնառությունը: Մենք համոզված ենք, որ ժողովրդավարական սկզբունքները եւ մարդու իրավունքներն ու ազատությունը առաջնային նշանակություն ունեն պետական ու համայնքային հաստատությունների գործունեության մեջ: Մեզ համար հիմնարար արժեքներ են խաղաղությունը, ժողովուրդների բարեկամությունն ու փոխշահավետ համագործակցությունը, մարդու եւ ազգերի ազատ ապրելու ու զարգանալու իրավունքը, խղճի ու դավանանքի ազատությունը: Մենք հանձնառու եւ հետեւողական ենք 21-րդ դարում մեր ազգային իրավունքներն ու շահերը պաշտպանելու, համերաշխությունն ու համախմբվածությունն ամրապնդելու, մեր խնդիրները, իղձերն ու երազները միասնաբար իրականացնելու հարցում հանուն մեր ժողովրդի եւ Հայրենիքի ԱՊԱՀՈՎ, ԱՆՎՏԱՆԳ զարգացման ու բարգավաճման»,-ասվում է Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովի ամփոփիչ հռչակագրում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |