WikiLeaks-ը Sony Pictures-ին առնչվող հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր է հրապարակել

WikiLeaks-ը Sony Pictures-ին առնչվող հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր է հրապարակել

PanARMENIAN.Net - 2014-ի նոյեմբերի վերջին կոտրեցին Sony Pictures Entertainment կինոընկերության համակարգչային ցանցը: Հաքերները ցանցահենային կայքերում տեղադրեցին դեռ էկրաններ չբարձրացած մի քանի ֆիլմեր: Բացի այդ, նրանք հրապարակեցին 47 հազար նախկին և գործող աշխատակիցների անձնական տվյալները: Ընկերությունը մեծ կորուստներ կրեց:

Մոտ 276 394 ներքին փաստաթղթեր, որոնք առևանգվել էին Sony Pictures Entertainment սերվերներից, վերջերս հրապարակվել ենWikiLeaks կայքում: Սա փաստաթղթերի արդեն երկրորդ բաժինն է, որոնք հայտնվում են համացանցում: Մի քանի ամիս առաջ WikiLeaks-ը արդեն հրապարակել էր Sony ընկերության աշխատակիցների 30 000 նամակները:

WikiLeaks-ում հրաժարվել են բացահայտել փաստաթղթերի նոր փաթեթի աղբյուրը, սակայն ակնարկել են, որ այն կարող է կապված լինել վերջերս հաքերների կողմից Սաուդյան Արաբիայի ԱԳՆ սերվերները կոտրելու հետ, որի պատասխանատվությունը ստանձնեց այսպես կոչված Yemen Cyber Army-ին:

WikiLeaks-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ նոր փաստաթղթերն անկասկած հասարակական հետաքրքրություն են ներկաայցնում, քանի որ բացահայտում են Sony Pictures Entertainment-ի ազդեցությունն ու դերը բազում օրենքների և քաղաքական որոշումների կայացման վրա, քանի որ փաստաթղթերից ակնհայտ է կապը Սպիտակ տան հետ: Ավելին, ընկերությունը մեծ կապեր ունի ԱՄՆ ռազմա-արդյունաբերական համալիրի հետ:

Sony Corporation –ը ճապոնական անդրազգային կորպորացիա է, որի կենտրոնակայանը գտնվում է Տոկիոյում, այն հիմնվել է 1946 թ. մայիսի 7-ին: Զբաղվում է տան համար նախատեսված և պրոֆեսիոնալ էլեկտրոնիկայի, խաղային սարքերի և այլ բարձր տեխոնոլոգիական արտադրությամբ: Ընկերության շրջանառությունը 2014 թ. կազմել է 75,4 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը` 1,246 մլրդ դոլար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---