Փոխնախարար. Հայաստանը թվային հեռարձակման կանցնի 2016-ի հունվարից

Փոխնախարար. Հայաստանը թվային հեռարձակման կանցնի 2016-ի հունվարից

PanARMENIAN.Net - Հայաստանում անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցման ժամանակաշրջանը 2015-ի հուլիսի 1-ից կտեղափոխվի 2016-ի հունվարի 16-ը: Այս մասին հայտնել է ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ՀՀ Ազգային ժողովի հունիսի 22-ի արտահերթ նիստում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

«Հիմնական պատճառը սոցիալական բաղադրիչն է՝ պետության կողմից անապահով խավին թվային ազդանշանի ընդունիչների տրամադրումը: Այդ սարքերի ձեռքբերման համար մեր կողմից հայտարարված մրցույթը տեղի չէր ունեցել, դրա համար երկարացնում ենք ժամկետը», - փոխնախարարի խոսքերը մեջբերում է Panorama.am-ը:

2015-ի ապրիլին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը կառավարությանն առաջարկել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարել և ՀՀ-ում հեռուստատեսության անալոգային հեռարձակումից թվայինի անցման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվականը:

Առաքելյանը տեղեկացրել է, որ թվային ազդանշանի համակարգի կառուցման բոլոր աշխատանքներն ավարտվել են, և թվային ազդանշանը անալոգայինին զուգահեռ 98.8%-ով հասանելի է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում:

2014-ի հոկտեմբերի 16-ին տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնել էին, որ Հայաստանի ամբողջ տարածքում հեռուստատեսային հեռարձակման անալոգային համակարգից 2015-ի հուլիսի 10-ից անցում կկատարվի թվային համակարգի: Թվայնացման գործընթացը կիրականացնի հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված շվեդական «Էրիքսոն» կազմակերպությունը։

Թվայնացման տեխնիկական առաջադրանքը 12 մլն դոլար էր գնահատվել, որից անհրաժեշտ սարքերի ու սարքավորումների ձեռքբերման համար նախատեսված է ավելի քան 8 մլն դոլար: Ավարտվել է Երևանի գլխամասային կայանի և մարզային 5 կայանների տեխնիկական տարածքների վերանորոգման և համապատասխանեցման աշխատանքները։ Մարզային միկրովերահաղորդիչ կայաններում տեղադրելու համար ձեռք է բերվել 95 նոր աշտարակ և 150 հեռահաղորդակցման խցիկ:

 Ուշագրավ
Խոսքը մի քանի տասնյակ հազար դոլար արժողությամբ սարքի մասին է, որը ոչ միայն թռչելու է, այլև սերմեր և սածիլներ «կրակելու»
Վարչապետն ասում է՝ ովքեր կտան «բովանդակություն-գին» լավագույն առաջարկը, նրանք էլ կհաղթեն
Հանդիպումն անցել է Դավոսի համաժողովի շրջանակում
Համաժողովը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը՝ ընդգրկելով ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից