Չինաստանում սմարթֆոններն ավելի շատ են, քան ԱՄՆ-ի, Բրազիլիայի և Ինդոնեզիայի բնակչութունը14 հուլիսի 2015 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Սմարթֆոնների հանդեպ բուռն հետաքրքրությունը Չինաստանում չի բացատրվում միայն կապի որակի բարելավմամբ: Նախորդ տարի աշխարհի խոշորագույն բջջային օպերատոր China Mobile-ը սկսել է թարմացնել իր ցանցը մինչև չորրորդ սերնդի TDD-LTE: Դա հրահրեց Չինաստանի մյուս երկու օպերատորներին` China Unicom և China Telecom-ին, նմանատիպ քայլի դիմել: GSMA ընկերության մասնագետները հաշվել են Չինաստանի բջջային ցանցերում օգտագործվող սմարթֆոնների քանակը` պարզվել է, որ այն գերազանցում է երեք երկրի` ԱՄՆ, Բրազիլիայի և Ինդոնեզիայի բնակչության քանակն ամբողջությամբ վերցրած: Սմարթֆոնների օգտագործմամբ ակտիվ միացումների քանակը Չինաստանում 2015-ի առաջին եռամսյակում հասել է 913 միլիոնի, ինչը 100 միլիոնով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը: Համեմատության համար. ԱՄՆ բնակչությունը 2014-ի վերջի տվյալներով 319 մլն է, Բրազիլիայում 2013-ի ավարտին ապրում էր 200 մլն մարդ, Ինդոնեզիայում` 250 մլն: Հետազոտության հեղինակները նշում են այն փաստը, որ սմարթֆոնների իրական օգտատերերն ավելի քիչ են` 691 մլն: Չինաստանում շատերն ունեն միանգամից 2 կամ նույնիսկ 3 սմարթֆոն: Սակայն նույնիսկ այդ դեպքում թիվը մի փոքր է զիջում ԱՄՆ, Բրազիլիայի և Ինդոնեզիայի բնակչության հանրագումարին: Այս պահի դրությամբ 4G-միացումների քանակը Չինաստանում հավասար է 100 միլիոնի: GSMA փորձագետները կանխատեսում են, որ այդ թիվը մինչև 2020 թ. կհասնի 1 մլրդ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |