2015-ի առաջին կիսամյակ. Ամենահզոր սմարթֆոնները

2015-ի առաջին կիսամյակ. Ամենահզոր սմարթֆոնները

PanARMENIAN.Net - Սմարթֆոնների չինացի արտադրողները շարունակում են հզոր սարքեր առաջարկել, որոնց գինը շատ ավելի ցածր է, քան ամերիկյան և հարավկորեական արտադրողների առաջատարներինը: Այսպիսով Չինաստանը շուտով կկարողանա նվաճել բջջային սարքերի շուկայի մեծ մասը: Միանգամից մի քանի չինական բրենդ է հայտնվել ամենահզոր սմարթֆոնների առաջին տասնյակում ըստ AnTuTu բենչմարկի վարկածի` 2015-ի առաջին 6 ամիսների համար: Վարկանիշի առաջին տեղում Samsung Galaxy S6-ն է Exynos 7420 հզոր ապարատային հարթակով, 1,4 ԳՀց հաճախականությամբ ARM Cortex-A53 չորս միջուկով և ևս չորս Cortex-A57-ով (2,1 ԳՀց), որոնք միանում են ավելի բարդ խնդիրներ կատարելու դեպքում:

Երկրորդ հորիզոնականում է հարավկորեական Galaxy S6 Edge գաջեթը, ինչը, հավանաբար, կապված է ծրագրային ապահովման հետ` համալրված եզակի կոր դիսփլեյով:

3-7-րդ հորիզոնականներում չինական և թայվանական սարքերն են 8-միջուկային Qualcomm Snapdragon 810 պրոցեսորի բազայի վրա` Xiaomi Mi Note Pro, LeTV One Pro, ZTE Nubia Z9 Max, HTC One M9 и ZTE Nubia Z9: Առաջին տասնյակը եզրափակող՝ Motorola-ի արտադրության Google Nexus 6 ֆաբլետն ավելի համեստ արդյունքներ ունի: «Չինացի» LeTV One-ն ավելի լավ ցուցանիշ ունի` MediaTek Helio X10 չիփսեթով, ինչպես նաև Samsung Galaxy S5 եվրոպական տարբերակը, որտեղ օգտագործված է Qualcomm Snapdragon 805 մեկբյուրեղանի համակարգը:

AnTuTu-ում նշում են, որ 2012-ից սմարթֆոնների արտադրողականությունն աճել է ավելի քան 3 անգամ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---