Անհայտ բարերարը $1.8 մլն է նվիրաբերել հայկական կազմակերպություններին

Անհայտ բարերարը $1.8 մլն է նվիրաբերել հայկական կազմակերպություններին

PanARMENIAN.Net - Անանուն բարերարն օրերս մոտ $1.8 մլն է նվիրաբերել 3 ոչ պետական կազմակերպությանը, որոնք տեղակայված են Հայաստանում։ Այդ ընկերություններն են՝ Armenia Tree Project (ATP, Հայաստան ծառատունկ ծրագիր), Armenian American Wellness Center (AAWC, Հայ-ամերիկյան առողջության կենտրոն) և Armenian EyeCare Project (AECP, Հայկական ակնաբուժության նախագիծ), հայտնում է Asbarez.com-ը։

«Փոքր օգնություն Հայաստանին»՝ այսպես է հիմնավորել իր նվիրատվությունն անանուն բարերարը։ Նա պատմել է իր ընտանիքի անդամների մասին, ում հիշատակին էլ ցանկանում է անել իր նվիրատվությունը, հատկապես՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, հայտնում է Tert.am-ը:

«Սա ոչ միայն իմ կողմից է, այլև իմ հայրիկի, մայրիկի և քույրիկի»,- բացատրել է բարերարը: Նա նշել է, որ իր ընտանիքի բոլոր անդամներն արդեն մահացել են. քույրը՝ Սիոնան, մահացել է նախորդ տարի սեպտեմբերին,Կալիֆորնիայում գտնվող իրենց համեստ տանը։ Մայրը՝ Էլմասը, մահացել է 1982-ին, իսկ հայրը՝ Հարին, 1984-ին։

Հարին ԱՄՆ է գաղթել Խարբերդից ՝1912-ին՝ Հայոց ցեղասպանությունից առաջ, և հաստատվել է Վուսթեր քաղաքում։ «Նա միշտ գումար էր ուղարկում իր հայրիկին, ով գտնվում էր Խարբերդում։ Մի օր նրա գումարը հետ է գալիս և նա այլևս երբեք ոչինչ չի իմանում իր ընտանիքի մասին»,- պատմել է անանուն բարերարը։

Մայրը նույնպես ծնվել է Խարբերդում 1905-ին։ Իր քրոջ հետ նա մոտ 5 տարի անցկացրել է Խարբերդի Լյութերական մանկատանը, որտեղ սովորել է 3 լեզու և ասեղնագործություն։ Էլմասը տեղափոխվել է ԱՄՆ և մեկ տարի անց սկսել հաճախել դպրոց։ Նա քրոջ հետ տեղափոխվել է ԱՄՆ 1920-ին, երբ նրանց բարեկամուհին, ով այդ ժամանակ բնակվել է ԱՄՆ-ում, պարզել է, որ նրանք ողջ են մնացել Ցեղասպանությունից հետո։

Անանուն բարերարն ընդգրկված չէ հայկական համայնքում։ Նա կարդացել է այդ 3 ոչ պետական կազմակերպությունների և նրանց մարդասիրական գործողությունների մասին, որոնք իրականացվում են Հայաստանում։ Եվ առողջական խնդիրների առաջացման պատճառով նա որոշել է իր ընտանիքի խնայողությունները նվիրաբերել այդ կազմակերպություններին։

«Ես ունեմ այն ամենն, ինչ անհրաժեշտ է ինձ՝ տուն, սնունդ և տաք անկողին։ Այժմ ես ցանկանում եմ օգնել իմ ժողովրդին՝ հայաստանցիներին»,- ասել է անանուն բարերարը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---