Նախարար. Սահմանադրական բարեփոխման դեպքում Սարգսյանը չի դառնա նախագահ, վարչապետ կամ ԱԺ նախագահ

Նախարար. Սահմանադրական բարեփոխման դեպքում Սարգսյանը չի դառնա նախագահ, վարչապետ կամ ԱԺ նախագահ

PanARMENIAN.Net - Նոր սահմանադրության ընդունման դեպքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի նախատեսում զբաղեցնել ո՛չ վարչապետի, ո՛չ նախագահի, ո՛չ ԱԺ նախագահի պաշտոնը: Այս մասին հուլիսի 16-ի երեկոյան ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողներիմ ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

«Սերժ Սարգսյանը հուլիսի 16-ին երեկոյան կայացած Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում հայտարարել է, որ Սահմանադրությունը փոխվելուց հետո ինքն Ազգային ժողովի նախագահ չի դառնալու։ Դեռևս սահմանադրական բարեփոխումների մեկնարկի ժամանակ պաշտոնապես հայտարարել էր, որ իր երկրորդ պաշտոնավարումից հետո չի ձգտելու ոչ վարչապետի, ոչ էլ նախագահի պաշտոնին», - ասել է Հարությունյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Նրա խոսքով՝ նոր Սահմանադրությունը հերքեց կարծիքը, թե գործող նախագահն իրիշխանության վերարտադրությանհարցն է լուծում:

«Եթե անգամ չխոսենք նախագահի քաղաքական հայտարարության մասին, որ չի պատրաստվում զբաղեցնել վարչապետի կամ նախագահի պաշտոնը, նիստում հատուկ թերահավատների համար նա հայտարարեց, որ, իհարկե, Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ևս չի զբաղեցնի: Հետևաբար, սա վերարտադրության ցանկության մասին չի խոսում», - նշել է Հարությունյանը:

«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հետ քննարկումների արդյունքում ՀՀ-ում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 10-ի, 13-ի, 14-ի և 15-ի հերթական նիստերի ընթացքում լրամշակել է ՀՀ սահմանադրության 1-7-րդ գլուխը:Սահմանադրության նշված գլուխների 52-էջանոց նախագծի նախնական տարբերակը հրապարակվել է հանրային քննարկումների համար՝ տեղադրվելով ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում: Սահմանադրության 1-7-րդ գլուխը վերաբերվում է սահմանադրական կարգի հիմունքներին, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, հանրապետության նախագահին, ազգային ժողովին, կառավարությանը, դատական իշխանությանը և տեղական ինքնակառավարմանը:

Իր հերթին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայրարարել է, որ սահմանադրական բարեփոխումների նպատակն է ավելի արդյունավետ, ժողովրդավարական կառավարումը:

«Սա է պատասխանն այն գործիչներին, որոնք, անգամ չկարդալով տեքստը, միանգամից գնահատականներ հնչեցրին, որ հանրապետականներն ամեն ինչ անում են վերարտադրվելու համար: Սերժ Սարգսյանը մի բան է ուզում՝ որ մեր ժողովուրդը հզոր, անվտանգ, ժողովրդավարական, պաշտպանված Հայաստանում ապրի», - ասել է նա:

ՀՀԿ խոսնակը նշել է, որ եթե մարդկանց երազանքն է նախագահ դառնալ միայն նախագահի համար, գրեթե նույն լիազորությունները տրվում են նոր Սահմանադրությամբ վարչապետին: Ըստ նրա, կուսակցությունում հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկումներ են սկսում: փուլը, քանի որ սահմանադրական բարեփոխումների տարբերակը նախնական է, դոգմա չե և քննարկում է նախատեսում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---