Ռումինիան աջակցում է Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին 6 հոկտեմբերի 2006 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Ռումինիան շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի եվրաինտեգրման ուղին: Այդ մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն: Ընդ որում նա նշել է, որ այդ ճանապարհի սկիզբը Հայաստանի մասնակցությունն է եվրոպական հարեւանության ծրագրին: «Սակայն առաջին հերթին Ռումինիան շահագրգռված է, որ անդրկովկասյան տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն տիրի: Այս տեսակետից Ռումինիան հավանություն է տալիս Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին»,-հայտարարել է նախագահը: Միեւնույն ժամանակ Տ.Բասեսկուն նշել է պատմականորեն ձեւավորված լավ հարաբերությունները հայ եւ ռումին ժողովրդների միջեւ: Մասնավորապես, նա հաղորդել է, որ Ռումինիայում բազմաթիվ հայեր են բնակվում, որոնցից երկուսը բարձր քաղաքական պաշտոններ են գրավում: «Մեզ միավորում է նաեւ այն, որ շահագրգռված ենք, որ կայունություն եւ խաղաղություն տիրի Սեւծովյան տարածաշրջանում: Միավորող գործոն է նաեւ կրոնը եւ մշակույթը: Եվ Հայաստանը, եւ Ռումինիան քրիստոնեական երկրներ են»,-ընդգծել է նախագահը` նկատելով, որ հայկական մշակույթը լայնորեն ներկայացված է Ռումինիայում, իսկ Հայաստանում կան ռումինական մշակույթի օջախներ, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |