Անցում ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Անձնական» սակագնային պլանին՝ առանց սպասարկման կենտրոն այցելելու

Անցում ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Անձնական» սակագնային պլանին՝ առանց սպասարկման կենտրոն այցելելու

PanARMENIAN.Net - Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Խոսում է քաղաքը» հետվճարային սակագնային պլանի բաժանորդները հնարավորություն ունեն օգտվելու նոր՝ «Արագ» ծառայությունից, որը թույլ է տալիս բջջային հեռախոսի միջոցով նախաձեռնելու անցում` «Անձնական» սակագնային պլանին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Դրա համար պարզապես անհրաժեշտ է ներկայացնել սակագնային պլանը փոխելու հայտ՝ բջջային հեռախոսից հավաքելով *198# և հետևելով հուշումներին:

Հայտը ներկայացնելուց հետո բաժանորդի հեռախոսահամարը հայտնվում է համապատասխան ցանկում և անցման գործընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում անցումն «Անձնական» սակագնային պլանին իրականացվում է հաջորդ ամսվա առաջին օրը:

Անցումը դադարեցնելու համար ևս պարզապես պետք է մուտք գործել *198# հրահանգների մենյու և ընտրել հրահանգը: Ծառայությունն անվճար է:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---