Երեւանը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների խորհրդատվությունները գնահատում է օգտակար

PanARMENIAN.Net - Այսօր Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ՌԴ ԱԳՆ-ում տեղի ունեցած խորհրդատվությունների ընթացքում նախարարներն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առկա դեռեւս չլուծված խնդիրներին, ինչպես նաեւ առկա տարբերությունները հաղթահարելու վերաբերյալ համանախագահողների գաղափարներին: Ըստ նախարար Օսկանյանի` հայկական կողմը կայացած խորհրդատվություները գնահատում է օգտակար` նշելով, որ դրանց ընթացքում համանախագահողների կողմից բարձրացված հարցերը լրջորջեն կքննարկվեն Երեւանում` մինչեւ առաջիկա հանդիպումը, որը տեղի կունենա հոկտեմբերի վերջին:
 Ուշագրավ
---