Բասկետբոլի հայ պատանի աղջիկները՝ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի արծաթե մեդալակիր![]() 27 հուլիսի 2015 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականը Անդորրայում անցկացված Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցումների արծաթե մեդալ է նվաճել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: C դիվիզիոնի 4 հանդիպման ընթացքում բասկետբոլի պատանի աղջիկները 3 հաղթանակ են տարել՝ Ջիբրալթարի (63:29), Ուելսի (55:33), Մալթայի (36:28) հավաքականների նկատմամբ ու միայն եզրափակչում 39:76 հաշվով զիջել են Իսլանդիայի փորձառու ընտրանուն: Հայաստանի հավաքականը՝ գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանի ղեկավարությամբ, ձեռք է բերել Եվրոպայի հաջորդ առաջնության «B» դիվիզիոնի մրցաշարում հանդես գալու իրավունք, իսկ Հայաստանի պատանեկան հավաքականի ռմբարկու Ինգա Մանուչարյանն ընդգրկվել է Եվրոպայի «С» դիվիզիոնի առաջնության լավագույն 5 խաղացողների թվում և ստացել հատուկ մրցանակ ՖԻԲԱ-ի կողմից: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |