ՀՀ քաղաքացիները չեն կարողանա 1 նոութբուքից ու 2 բջջայինից ավելի ներկրել Հայաստան31 հուլիսի 2015 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հաստատել է ոչ առևտրային ներմուծման ծավալների նոր սահմանափակումների մասին որոշումը: Ըստ ընդունված որոշման, Հայաստան կարելի է ներմուծել 1 նոութբուքից և 2 բջջային հեռախոսից ոչ ավելի: Դեղորայքի դեպքում կարելի է ներմուծել ոչ ավելի, քան 5 անուն դեղամիջոց` 3-ական փաթեթ, եթե բուժման համար ավելի մեծ ծավալի անհրաժեշտությունը հաստատված չէ բժշկական տեղեկանքով: Ինչ վերաբերում է ոսկերչական իրերին, ապա կարելի է ներմուծել թանկարժեք զարդեր ոչ ավելի, քան 3 հատ ամեն տեսակից (ըստ մաքսային դասակարգման), իսկ թանկարժեք քարեր (ադամանդից բացի)` ոչ ավելի, քան 1 կարատ, կամ 1 կարատից խոշոր մեկ քար: Կա նաև գնային սահմանափակում այս երկու խմբի համար` գինը չպետք է գերազանցի 25 հազար դոլարը: Զարդերից առանձին ալմաստներ և ադամանդներ ներկրել չի թույլատրվում, հայտնում է Armenia Today-ը: Սահմանափակումներ կան նաև ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների համար`2 լ կամ 2 լ ավելի տարողությամբ 1 շիշ: Ծխախոտի քանակը սահմանափակվում է 400 հատով, բենզինը և դիզվառելիքը` 10 լ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |