Հոկտեմբերի 11-ին Երեւանում կբացվի ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը10 հոկտեմբերի 2006 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը կմասնակցի Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի բացման արարողությանը: Տեղեկատվական կենտրոնը կսկսի լիարժեք գործել նոյեմբերի 1-ից: Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի հիմնումը հանդիսանում է ՆԱՏՕ-ի հետ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությոնը: Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի հիմնադիրն է «Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոն» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |