Ղազախական բենզինը կներմուծվի միայն ԵՏՄ երկրներ, այդ թվում` ՀՀ

Ղազախական բենզինը կներմուծվի միայն ԵՏՄ երկրներ, այդ թվում` ՀՀ

PanARMENIAN.Net - Առաջիկա կես տարում ղազախական բենզին կարող են ձեռք բերել միայն Եվրասիական տնտեսական միության պետությունները: Ղազախստանը վառելիքաքսանյութերի արտահանման արգելք է սահմանել, և այժմ վառելիք այդ երկրից կարելի է արտահանել միայն Ռուսաստան, Բելառուս, Հայաստան և Ղրղըզստան:

Ժամանակավոր արգելքի պատճառներն իշխանությունների մտավախություններն են հնարավոր պակասուրդի և բենզինի գների թռիչքաձև աճի վերաբերյալ։ Կառավարությունում մտահոգված են, որ վառելիքը կարող է չբավարարել. շուտով կսկսվի բերքահավաք, և հողագործներն էժան վառելիքի կարիք կունենան, գրում է Newsarmenia-ն՝ КТК-ին հղումով:

Էներգետիկայի նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 30–ին։

ՂՀ էներգետիկայի առաջին փոխնախարար Ուզակբայ Կարաբալինի խոսքով՝ բենզինի և դիզելային վառելիքի գները Ղազախստանում առաջիկայում չեն թանկանա։

Չնայած աշխարհում նավթի գնի պարբերաբար նվազեցմանը, Հայաստանում բենզինը գրեթե չի էժանանում: Վերջին երկու տարում Հայաստանը բենզինը ներկրում է հիմնականում Ռուսաստանից («Ռոսնեֆտ»-ն ունի բենզին և դիզվառելիք Հայաստան ներմուծելու մենաշնորհ)։ Ուստի, դրա գնային փոփոխություններն ավելի շուտ պայմանավորված են ոչ այնքան միջազգային, որքան ռուսական շուկայի դրսևորումներով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---