Vk.com-ը սկսել է արգելափակել հղումներն Instagram-ին

Vk.com-ը սկսել է արգելափակել հղումներն Instagram-ին

PanARMENIAN.Net - Ռուսական «ՎԿոնտակտե» (Vk.com) սոցցանցը սկսել է արգելափակել արտաքին անցումները դեպի Instagram ֆոտոծառայությունը: Այսուհետ անձնական էջում հրապարակված կամ հաղորդագրության տեսքով ուղարկված հղումները չեն ակտիվանում, և Instagram անցնելու համար հարկ է լինում պատճենել հղումն ու ներդնել այն հասցեների տողում:

Դա կապված է նրա հետ, որ «ՎԿոնտակտե»-ն վերջերս ազդարարեց սեփական Snapster լուսանկարների հավելվածը և պայքար է սկսել մրցակիցների հետ: Snapster-ը թույլ է տալիս կիսվել լուսանկարներով, ֆիլտրեր ստեղծել ու պահպանել, ինչպես նաև ինքնաոչնչացվող լուսանկարներ ուղարկել: Հավելվածն արդեն գնահատել են առաջին օգտատերերը` նշելով Google Play-ի մեկնաբանություններում, որ այն «ակտիվ է ու որակյալ», սակայն դեռևս «Instagram-ը ջախջախում է այդ հավելվածը»:

Հայաստանում ռուսական «ՎԿոնտակտե» սոցցանցում գրանցված մոտ 860 հազար օգտատեր կա: Ըստ վերլուծաբանների, նրանց ճնշող մեծամասնությունն ակտիվ չէ` գրանցվելով միայն երաժշտական և տեսանյութերի բովանդակությունից օգտվելու համար:

«ՎԿոնտակտե»-ն (vk.com) Եվրոպայի խոշորագույն սոցցանցն է, որը պատկանում է Mail.Ru Group-ին: SimilarWeb-ի տվյալներով, «ՎԿոնտակտե»-ն առաջինն է ըստ պահանջվածության Ռուսաստանում և Ուկրաինայում, և 6-ը` աշխարհում: Նախագիծը մեկնարկել է 2006-ի հոկտեմբերի 10-ին: Հաճախելիությունը 2015-ին հասել է ամսական 314,7 միլիոնի:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---