Կոտայքի մարզի բաժանորդներն ուղիղ կմիանան ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին10 օգոստոսի 2015 - 11:09 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Կոտայքի մարզում գտնվող բաժանորդները 911 և 112 հեռախոսահամարներին զանգահարելիս այժմ կմիանան ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին: Նոր համակարգը գործարկվել է` վերոնշյալ մարզում հաջողությամբ փորձարկվելուց հետո: Նախկինում, 911 հեռախոսահամարով մարզերի բնակիչները միանում էին ՀՀ ՏԿԱԻՆ՝ Երևանում գործող Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին, որտեղից արտակարգ իրավիճակի կամ պատահարի մասին տեղեկությունն փոխանցվում էր համապատասխան մարզային կենտրոն, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ավելի վաղ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ՀՀ ՏԿԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին ուղիղ միանալու հնարավորություն էր ընձեռել Վայոց Ձորի, Արագածոտնի, Լոռու, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Արմավիրի մարզերում գտնվող իր բաժանորդներին: Կոտայքի մարզով ավարտին հասցվեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ՀՀ ՏԿԱԻՆ կողմից իրականացվող համատեղ ծրագիրը: Կատարված աշխատանքների արդյունքում այժմ բոլոր մարզերում բջջային սարքերից 911 և 112 անվճար հեռախոսահամարներին ստացվող զանգերը վերահասցեավորվում են դեպի համապատասխան մարզի՝ արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման կենտրոն, ինչի շնորհիվ մարզերում էականորեն կկրճատվի գրանցված արտակարգ իրավիճակներին արձագանքելու ժամանակը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |