Արտակ Բուդաղյանը մեղավոր է ճանաչվել. 120.000 դրամ տուգանք կվճարի

Արտակ Բուդաղյանը մեղավոր է ճանաչվել. 120.000 դրամ տուգանք կվճարի

PanARMENIAN.Net - Սունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ 2013-ի հունիսի 1-ին տեղի ունեցած զինված միջադեպի գործով դատավճիռը: Գործով միակ մեղադրյալ Արտակ Բուդաղյանը ճանաչվել է մեղավոր:

Նրա նկատմամբ 120.000 դրամի չափով տուգանք է նշանակել:

Արտակ Բուդաղյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով):

«Դատավճիռը դեռ չենք ստացել: Ստանալուն պես բողոքարկելու ենք վերաքննիչ դատարան», - ասել է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ նման դատավճիռը սպասելի էր:

«Պատկերացնում էինք, որ դատավորը չի կարողանալու օբյեկտիվ դատավճիռ կայացնել», - ասել է փաստաբանը, մեջբերում է Panorama.am-ը:

2013-ի հունիսի 1-ին, ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում կրակոցների արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասով հանցագործություններ կատարելու կասկածանքով հունիսի 2-ին եւ 3-ին ձերբակալվել են Գորիս քաղաքի բնակիչներ` Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանը և Տիգրան Սուրիկի Խաչատրյանը:

2013-ի սեպտեմբերին նրանք ազատ են արձակվել, նրանց նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---