Թուրքական տարածքը չի գնդակոծվել Հայաստանի կողմից

PanARMENIAN.Net - Թուրքական տարածքը չի գնդակոծվել Հայաստանի կողմից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահամանապահ վարչության մամլո քարտուղար, փոխգնդապետ Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, Թուրքիայի Գլխավոր շտաբին հղում կատարող թուրքական ԶԼՄ-ների կողմից տարածված տեղակատվությունը իրականությանը չի համապատասխանում: Նշենք, որ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը պաշտպանում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը:



Նշենք, որ օրերս մի շարք թուրքական ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել, ըստ որի Թուրքիայի Գլխավոր շտաբը մեղադրել է Հայաստանին թուրքական տարածքների նկատմամբ գնդակոծություն իրականացնելու մեջ: Թուրքական Գլխավոր շտաբի տվյալներով, հոկտեմբերի 11-ին Հայաստանի սահմանապահները երկու անգամ կրակել են թուրքական տարածքների ուղղությամբ:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---