ԵՏՀ. ՌԴ-ում արգելված նորվեգական ձուկը չի անհետանա Հայաստանի վաճառասեղաններից27 օգոստոսի 2015 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Օվկիանոսային կարմրախայտն ու 14 նորվեգական ձեռնարկությունների մյուս դելիկատեսային արտադրանքը, որից մեկ տարի առաջ հրաժարվեց Ռուսաստանը, պատասխան պատժամիջոցներ սահմանելով Արևմուտքի դեմ, չպետք է անհետանան Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի վաճառասեղաններից: Համենայնդեպս, եթե համապատասխան որոշում չկայացվի այդ երկրներում: Այդպես են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում մեկնաբանել նորվեգական ձկան հետ կապված իրավիճակը, որը վերջին օրերին բուռն արձագանք է ստացել համացանցում: «ԵՏՄ մասին պայմանագիրը թույլ է տալիս անդամ պետությունների լիազոր մարմիններին միակողմանի կարգով ժամանակավոր արգելքներ ու սահմանափակումներ սահմանել այն արտադրանքի համար, որը չի համապատասխանում ԵՏՄ պահանջներին: Եթե «Ռոսսելխոզնադզորը» նման որոշում է կայացրել, չի նշանակում, թե այն պետք է տարածվի ԵՏՄ մյուս երկրների վրա: Այս փուլում արգելքի նախաձեռնողը, «Ռոսսելխոզնադզորն» ուղղակի պետք է` իրազեկի ԵՏՄ մյուս անդամների լիազոր մարմիններին»,-ասել է ԵՏՀ սանիտարական, ֆիտոսանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտի տնօրեն Օլեգ Արնաուտովը: Միևնույն ժամանակ, ըստ նրա, կողմերի լիազոր մարմինները պարտավոր են միջոցներ ձեռնարկել թույլ չտալու համար, որ ԵՏՄ երկրներից մեկում արգելված արտադրանքը հայտնվի այդ երկրում իրենց տարածքով, հայտնում է Informburo.kz-ն: «Ընդ որում ԵՏՀ-ում հասկանում են, որ երկրներից մեկում սահմանվող արգելքները չեն կարող ինքնաբերաբար անդրադառնալ մյուս անդամ պետությունների վրա: Ուստի, ԵՏՀ-ն նպատակահարմար է համարում միջազգային պայմանագրի մշակումը, որը թույլ կտա ԵՏՀ-ին և կողմերին կանոնակարգել և հաստատել նման արգելքների սահմանման կանոնները` հաշվի առնելով ԵՏՄ անդամ բոլոր երկրների շահերը»,-հավելել է նա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ռոսսելխոզնադզորը» պատրաստվում է նամակներ ուղարկել Հայաստան, Բելառուս և Ղազախստան` իրազեկելով 2015-ի օգոստոսի 24-ին նորվեգական 14 ձեռնարկությունների արտադրած ձկնեղերի ներմուծման սահմանափակման մասին: Այսպիսով «Ռոսսելխոզնադզորը» փորձում է սահմանափակել հակադարձ պատժամիջոցների շրջանակում նորվեգական ձկան ներմուծումը Ռուսաստանի տարածք ԵՏՄ անդամ երկրների տարածքով: Նորվեգիայից թարմ ձկան ՌԴ ներմուծման արգելքը գործում է 2014-ի օգոստոսի 7-ից, երբ Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ սահմանեց Նորվեգիայի, ԱՄՆ-ի, ԵՄ երկրների, Կանադայի, Ավստրալիայի դեմ: Էմբարգոն երկարացվել է մեկ տարով` մինչև 2016-ի օգոստոսի 6-ը: «Այժմ նամակը գրվում է և կուղարկվի Բելառուսում, Ղազախստանում և Հայաստանում Նորվեգիայի դեսպանություններին»,-պարզաբանել է նա` նշելով, որ այդ արտադրանքի մուտքը շուկա արգելված է և այն ներմուծելու դեպքում կոչնչացվի որպես պատժամիջոցների ենթակա: Գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերստը հաստատել է այս տեղեկությունը: Ըստ նրա, նախատեսված էր և համաձայնեցված էր 14 նորվեգական ձեռնարկությունների ստուգումը հաջորդ շաբաթ: Սակայն «Ռոսսելխոզնադզորը» նամակ է ստացել Նորվեգիայի գլխավոր պետական դաշնային տեսուչից, որտեղ ասվում է, որ «այս պահի դրությամբ փոխհամաձայնություն չկա տեսչական ստուգման ծրագրի վերաբերյալ»: Նաև ստացվել է ևս մեկ նամակ Նորվեգիայի դեսպանատնից, որտեղ ասվում է, որ «նորվեգական իրավասու մարմինները որոշում են կայացրել, որի համաձայն նման տեսչական ստուգումների անցկացումը հաջորդ շաբաթ աննպատակահարմար է»: «Ստեղծված իրավիճակում «Ռոսսելխոզնադզորը», մերժում ստանալով, սահմանափակումներ է մտցնում այդ արտադրանքի ներմուծման համար»,-ասել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին |