4 շաբաթում Windows 10-ը տեղադրվել է 75 մլն սարքում

4 շաբաթում Windows 10-ը տեղադրվել է 75 մլն սարքում

PanARMENIAN.Net - Windows 10 նոր օպերացիոն համակարգը 4 շաբաթում տեղադրվել է 75 մլն սարքում աշխարհի մասշտաբով: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է Microsoft-ի փոխնախագահ Յուսուֆ Մեհդին:

Հուլիսի 29-ին օգտատերերն արդեն հին օպերացիոն համակարգերը մինչև Windows 10 տարբերակը թարմացնելու համար անհրաժեշտ ֆայլեր են բեռնում: Օգտատերերը, որոնք ամրագրել էին օպերացիոն համակարգի թարմացման համար անհրաժեշտ պատճենը, ուշադրություն են դարձրել, որ կոշտ սկավառակի վրա հայտնվեց C:$windows.~BT կատալոգը, որտեղ տեղադրված են Windows 10 դիստրիբուտիվի տեղադրման ֆայլերը: Շուտով խանութներում կհայտնվեն նոր օպերացիոն համակարգերով առաջին համակարգիչներ:

Օգոստոսի 29-ին օպերացիոն համակարգի թողարկումից հետո առաջին 24 ժամում այն տեղադրվել է 14 մլն անգամ: 9 օրից ներբեռնումների քանակը հասել է 27 միլիոնի, իսկ 2,5 շաբաթ անց` 53 միլիոնի: 4 շաբաթում, նշել է Մեհդին, մինչև Windows 10 թարմացվել է նոութբուքերի և պլանշետների 90 հազար տարբեր մոդել: Տեխնիկայի որոշ օգտատերեր օպերացիոն համակարգը տեղադրել են 2007 թ. թողարկման տեխնիկայի վրա: Ներբեռնումների քանակը Windows խանութից այդ ընթացքում ավելացել է 6 անգամ Windows 8 խանութի համար նմանատպ ցուցանիշի համեմատ:

Օգոստոսի վերջում հայտնի դարձավ, որ ցանցահենային տորենտ կայքերը զանգվածաբար արգելափակում են որոշ ներբեռնումներ Windows 10-ի օգտատերերի համար` մտավախություն կա, որ Microsoft օպերացիոն համակարգը մշակած ընկերությունը կարող է հետևել գործընթացին, գրում է Independent-ը:

«Windows 10-ն ուղարկում է մեր լոկալ սկավառակների բովանդակությունն ուղիղ իր սերվերներից մեկի վրա»,-մեջբերում է թերթը տորենտ-տրեկերի սեփականատերերի հայտարարությունը: Նման կայքերի օպերատորները պնդում են, որ գաղտնիության նոր քաղաքականությունը նույնիսկ թույլ է տալիս Microsoft-ին տվյալները տրամադրել երրորդ անձանց: Ըստ օպերատորների, կորպորցիան համագործակցում է հակացանցահենային MarkMonitor արտադրող ընկերության հետ, որը պարզում է տորնետներից ֆայլեր ներբեռնող անձանց:

Նոր օպերացիոն համակարգը կարող է աշխատել սմարթֆոններում, պլանշետներում, սեղանի համակարգիչներում, ընկերությունների համար նախատեսված Surface Hub 84-դյույմանոց թաչսքրինում, Surface Hub համալրված իրականության ակնոցներում: Ընդ որում էկրանի որոշակի չափի համար հավելվածը Windows 10-ում կաշխատի նաև այլ չափի դիսփլեյով սարքում: Նոր տարբերակն ունի նոր Edge բրաուզեր, ստանդարտ հավելվածներ, Cortana օգնական և այլ թարմացումներ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---