Պաշտոնական. Lenovo-ի բջջային ծառայությունն ինտեգրվում է Motorola Mobility-ին

Պաշտոնական. Lenovo-ի բջջային ծառայությունն ինտեգրվում է Motorola Mobility-ին

PanARMENIAN.Net - Չինական Lenovo Mobile Business Group ընկերությունը մտադիր է ինտեգրել իր բջջային բիզնեսն ամերիկյան Motorola Mobility-ին: Տեղեկությունը հաստատել է Lenovo-ի փոխնախագահ Չեն Սյույդունը:

Թոփ-մենեջերը պատմել է նաև նոր կազմավորման կառուցվածքի որոշ առանձնահատկությունների մասին: Lenovo Mobile Business Group-ի թիմն անմիջական մասնակցություն կունենա միավորված ստորաբաժանման կառավարմանը, սակայն նրա ղեկավարը կդառանա Motorola-ի նախկին նախագահ Ռիկ Օստելոն: Վերակազմավորումը թույլ կտա ավելացնել շղթայի արդյունավետությունը, նվազեցնել ծախսերը և, ամենակարևորը, օգտագործել երկու ընկերությունների ուժեղ կողմերը:

Այժմ սմարթֆոնների դիզայնով, մշակմամբ և արտադրությամբ կզբաղվեն Motorola-ի մասնագետները: Lenovo-ն իր հերթին ունի միջազգային շուկայում վաճառքի հաջող փորձ: Հակառակ տարածվող լուրերին` երկու բրենդերն էլ կպահպանվեն:

Թե նրանցից որին կտրվի նախապատվությունը, կախված է տարածաշրջանից: Ամեն դեպքում սարքերի մոդելային շարքը կկրճատվի: Արտադրողը նաև մտադիր չէ գնային պատերազմ սկսել մրցակիցների հետ` նոր ռազմավարությունը միտված է շահույթ ստանալուն: Հատկանշական է, որ ինքը Սյույդունն արդեն անցել է Motorola Moto X սմարթֆոնի, իսկ նրա ձեռքին կարելի է տեսնել Moto 360 երկրորդ սերնդի «խելացի» ժամացույցը:

Lenovo Group Limited - ընկերությունը հիմնադրվել է 1984 թվականին: Արտադրում է համակարգչային տեխնիկայի լայն տեսականի, այդ թվում PC, բջջային հեռախոսներ, սմարթֆոններ, նեթբուքներ, մոնիտորներ և այլն: Գրանցված է Սինգապուրում: Կենտրոնակայանը գտնվում է ԱՄՆ Նյու Յորքի նահանգի Փերչեյզ քաղաքում, իսկ հիմնական օպերացիոն գրասենյակները` Պեկինում և Ռեյլիում (ԱՄՆ): Հիմնական հետազոտական կենտրոնները գտնվում են ճապոնական Յամատոյում, Պեկինում, Շանհայում և Շենչժենում, ինչպես նաև Ռեյլիում (ԱՄՆ): 2014-ի դրությամբ ընկերությունն ուներ 54000 աշխատակից ավելի քան 60 երկրում: Ընկերությունը հաճախորդների է սպասարկում աշխարհի ավելի քան 160 երկրում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---