Google-ը կզգուշացնի օգտատերերին տարերային աղետների մասին

Google-ը կզգուշացնի օգտատերերին տարերային աղետների մասին

PanARMENIAN.Net - Google որոնողական համակարգը արևադարձային փոթորիկների, պտտահողմի, տորնադոների մասին հարցում անելիս սկսել է հավելել պոտենցիալ օգտակար տեղեկություններ` կախված օգտատերի գտնվելու վայրից: Գրառումը հրապարակված է Google-ի պաշտոնական բլոգում:

Մասնավորապես, որոնման արդյունքում ներկայացվում է քարտեզը, որտեղ երևում է բնության երևույթի վայրն ու տարածման վերաբերյալ կանխատեսումը, տեղեկություններ քամու արագության մասին և խորհրդատվություն, թե ինչպես վարվել արտակարգ իրավիճակներում:

Կախված կանխատեսումից որոնողական համակարգը կարող է առաջարկել անհրաժեշտ պաշարներ հավաքել մի քանի օրվա համար, միացնել հեռուստացույցն ու ռադիոընդունիչը, կամ լիցքավորել բջջային հեռախոսը, քանի որ կարող են լինել էլեկտրաէներգիայի անջատումներ: Եթե մինչ աղետը հաշված ժամեր են մնացել, Google-ը խորհուրդ կտա պատսպարվել անվտանգ վայրում և զգուշանալ թռչող բեկորներից:

Ըստ ընկերության ներկայացուցիչների, ժամանակին տրված տեղեկատվությունը տարերային աղետի մասին չի կարող այն կանխել, բայց կարող է մարդկանց կյանքը փրկել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---