Բրենդների ու ապրանքանիշերի դոմեններն արդեն կարելի է գրանցել .հայ գոտում 3 սեպտեմբերի 2015 - 11:21 AMT PanARMENIAN.Net - «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունը մեկնարկել է հայատառ .հայդոմենային գոտում գրանցման հայտերի ընդունումը: Սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը, ֆիրմային անվանումների, գրանցված ապրանքանիշերի և այլ մտավոր սեփականության իրավատերերը համապատասխան անվանումների առաջնային գրանցման հնարավորություն կունենան այդ դոմենային գոտում: Դոմենային անվանումը .հայ գոտում պետք է համապատասխանի Հայաստանում գրանցված բրենդի, ապրանքանիշի, այլ մտավոր սեփականության անվանումին, գրում է Asbarez-ը: Հուլիսին ICANN (The International Corporation for Assigned Names and Numbers) ընկերությունը հաստատել է .հայ բարձր մակարդակի նոր ինտերնետ-դոմենը: Դոմենը տրամադրվել է «Հայաստանի ինտերնետ հանրություն» (ISOC) կազմակերպությանը, որը գրանցել է այն 2014-ին: ISOC-ը ոչ առևտրային կազմակերպություն է, որը ներկայացնում է Հայաստանի գլխավոր ինտերնետ պրովայդերներին, համալսարանները, գրադարանները, ակադեմիան, հետազոտական կենտրոններն ու դպրոցական ցանցերը: 2007-ին ընկերությունը դարձավ բարձր մակարդակի .am հայկական լատինատառ դոմենի մենեջերը: Դոմենը տրամադրվեց Հայաստանին 1994-ին: Հայաստանի համար նոր դոմենի գրանցման մտադրության մասին հայտարարվել էր դեռ 2013-ին: Նոր հայալեզու դոմենի գաղափարին հավանություն տվեցին կառավարության և հասարակական հատվածի բազում ներկայացուցիչներ, այդ թվում տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Գրիգորյանը, ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |