Թուրքիայի ԱԳՆ. Ֆրանսիայի խորհրդարանը «թուրք ժողովրդին հոգեկան վերք է հասցրել»20 հոկտեմբերի 2006 - 19:44 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Անկարան չի պատրատվում ետ կանչել իր դեսպանին Փարիզում: Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Նամիկ Թանը հայտարարել է, որ այնտեղ դիվանագիտական առաքելության ներկայությունը անհրաժեշտ է Ֆրանսիային Թուրքիայի դիրքորոշումը հասցնելու համար: «Մենք հանդիսանում ենք սառնասիրտ եւ գիտակից պահելաձեւի կողմանկիցները եւ կշարունակենք մեր գործնեությունն այդ հունի մեջ»,- ասել է դիվանագետը: Թանը նշել է, որ Թուրքիան մի փոքր հանգստացել է նրանից, որ Ֆրանսիայի կառավարությունը խորհրդարանի կողմից ընդունված հայտնի օրինագծի (Հայոց ցեղասպանության մերժման քրեական պատասխանատվության վերաբերյալ. խմբագրի նշում) դեմ է հանդես եկել, սակայն նկատել է, որ դա չի վերացնում ողջ խնդիրը: Նրա խոսքերով, Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կատարած քայլը «թուրք ժողովրդին հոգեկան վերք է հասցրել, եւ անհնարին է դա ուղղել որեւէ որոշմամբ»: Նա նաեւ ընդգծել է, որ «ի հեճուկս Թուրքիայի զգուշացումներին, Ֆրանսիայի խորհդարանի կողմից Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի ընդունումը» դատապարտվում է ողջ աշխարհում եւ Եվրոպայում, հայտնում է Regnum-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |