Skype-ը վերականգնել է աշխատանքն ամբողջ աշխարհում22 սեպտեմբերի 2015 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Լայն տարածում ստացած Skype մեսենջերի թիմին հաջողվել է լիովին վերացնել խնդիրը, որը հանգեցրեց ծառայության 140-ժամյա խափանման ամբողջ աշխարհում: Այժմ օգտատերերին հասանելի են բոլոր ծառայությունները: «Մենք ուրախ ենք հայտնել, որ Skype-ի ծառայությունները լիովին վերականգնված են: Շնորհակալություն բոլորին համբերության համար»,-գրված է մեսենջերի Twitter-յան էջում: Ինչպես հայտնել են թիմի մասնակիցները, նրանց հաջողվել է հայտնաբերել խնդիրը, կապված ցանցի հետ, որի պատճառով օգտատերերը չեն կարողացել օգտվել իրենց աքաունթներից և Skype-ից: Խնդիրները սկսվեցին սեպտեմբերի 21-ին, Երևանի ժամանակով կեսօրին մոտ: Տեքստային հաղորդագրությունների փոխանակման գործառույթը նախկինի պես աշխատում էր, սակայն բոլոր կոնտակտները ցուցակում օֆլայն կարգավիճակով էին հայտնվում, ուստի անհնար էր տեսազանգ կատարել: Իրենց կարգավիճակը փոխելու հնարավորություն օգտատերերը ևս չունեին: Ավելին, նրանցից ոմանք չէին կարողանում մուտք գործել իրենց աքաունթ: Դեռ օրվա առաջին կեսին Skype-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ արդեն տեղյակ են, որ խնդիր է առաջացել և ամեն ինչ անում են, այն շտկելու համար: Skype-ում գրանցված օգտատերերի քանակը գերազանցում է 500 միլիոնը, իսկ նրա ամսական լսարանը հասնում է 170 միլիոնի: 2011-ին Microsoft կորպորացիան ձեռք բերեց Skype-ը $8,5 միլիարդով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |