Արտահանումը Հայաստանից մի փոքր աճել է` արտաքին ապրանքաշրջանառության գրեթե 20% անկման ֆոնին

Արտահանումը Հայաստանից մի փոքր աճել է` արտաքին ապրանքաշրջանառության գրեթե 20% անկման ֆոնին

PanARMENIAN.Net - Արտաքին ապրանքաշրջանռությունը Հայաստանում 2015-ի 8 ամսում կազմել է $3.041 մլրդ` կրճատվելով 19,5%-ով 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, արտահանումն 8 ամսում աճել է 0,5%-ով` մինչև $ 967 մլն, ներմուծումը նվազել է 24.3%-ով` մինչև $2.074 մլրդ:

Տնտեսական ակտիվության ինդեքսն աճել է 3.9%-ով, արդյունաբերական արտադրության ծավալը` 4.4%-ով, գյուղատնտեսաության ոլորտում աճը կազմել է 13.5%, շինարարության ոլորտում` 0,2%, ծառայությունների ոլորտում` 2,2%, էլեկտրաէներգիայի արտադրությունում` 3.5%: Առևտրային շրջանառության ծավալը նվազել է 5.4%-ով: 2015-ի բյուջեում նախատեսված է ՀՆԱ 4,1% աճ:

Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵՏՄ երկրների հետ 2015-ի հունվար-ապրիլին կազմել է մոտ $676, որի առյուծի բաժինը ($653մլն) Ռուսաստանի հետ է իրականացվել: 7 ամսում ՀՀ և ՌԴ միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է 15% տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հայաստանից ՌԴ արտահանումը 2015-ի հունվար-հուլիսին նվազել է 35% և կազմել է մոտ $107.2 մլն 2014-ի նույն շրջանի $164.5 մլն դիմաց, իսկ ներմուծումը կազմել է $368.3 մլն` անկումը 14%: ԱՊՀ երկրների հետ ՀՀ ապրանքաշրջանառությունը կազմել է $582,8 մլն` անկումը 22,5%: ԵՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը հունիսին կազմել է $582,2 մլն` անկումը 24,5%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---